HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր գեղաթերթիկ և նամականիշեր՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին

Հունիսի 19-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Սբ. Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողություն: Սբ. Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկին պատկերված է Գրիգոր Խանջյանի հայտնի գոբելենը, որը ներկայում պահվում է Մայր աթոռ Սբ. Էջմիածնում: Գեղաթերթիկի հեղինակն է Աշոտ Եղիազարյանը:

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ն ներկայացրեց նաև Հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ թողարկման նամականիշերի նոր շարքը:

2007-2011 թթ. նույնատիպ թողարկման նամականիշերի վրա պատկերված էր Տիգրան Մեծի դիմանկարը: 2012թ-ից սկսվում է Հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ նամականիշերի թողարկում, որոնք հաջորդաբար կթողարկվեն նաև առաջիկա տարիներին: 2012 թ. ընթացքում շրջանառության մեջ դրվող նույնատիպ թողարկման նոր շարքի 7 նամականիշի վրա պատկերված են այբուբենի «այբ» տառից «է» տառերը: Նամականիշերի հեղինակը Մարիամ Կանայանն է: 10 դրամից մինչև 280 դրամ անվանագին ունեցող այս նամականիշերը տպվել են Ֆրանսիայի Կարտոր (Cartor) տպարանում:

Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում «Հայփոստը» մարել և շրջանառության մեջ է դրել նաև «Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» թեմայով գեղաթերթիկը:

Ի թիվս այլ նամականիշերի, այս տարի կթողարկվեն «Հնագիտական գտածո» թեմայով նամականիշեր, որոնք նվիրված կլինեն Հայաստանում հայտնաբերված հնագույն կոշիկին, ինչպես նաև կնոջ ավելի քան 5900 տարեկան ծղոտե փեշին: Կթողարկվեն Կոնյակագործության հիմնադրման 125-ամյակին, Լուսինե Զաքարյանի 75-ամյակին նվիրված և այլ նամականիշեր: Այս մասին հայտնում է «Հայփոստը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter