HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թվինինգ ծրագիրը՝ Հայաստանում

Այսօր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընդունեց «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում» Թվինինգ երկամյա ծրագրի ղեկավար Ժեռար Ռոսսնիկի գլխավորած պատվիրակությանը:

Ծրագիրը, որի իրականացնող երկրներն են Նիդեռլանդների Թագավորությունը, Դանիան և Լատվիան, նպատակ ունի հզորացնել  սննդամթերքի անվտանգության համակարգը` կենդանական ծագման  սննդամթերքի  և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերի  բարելավման միջոցով ԵՄ սանիտարական և  բուսասանիտարական, ինչպես նաև  միջազգային այլ  ստանդարտներին  համապատասխան:

Նախարարը կարևորեց սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև բարձր գնահատեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում» Թվինինգ ծրագիրը: Նա նշեց, որ սույն ոլորտը ուղղակիորեն առնչվում է հանրապետությունում թողարկվող ագրոպարենային ապրանքների արտահանման և վերամշակվող արդյունաբերության զարգացման խթանմանը: Նախարարը անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

Այս համատեքստում նա կարևորեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կազմավորումը: Նշվեց նաև, որ ոլորտը Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացի մեկնարկի առաջնային գերակայու­թյուններից է:

Ռոսսինկը համոզմունք հայտնեց, որ Թվինինգ ծրագիրը կնպաստի Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի կարողությունների զարգացմանը: Երկու կողմերը պատրաստակամություն հայտնեցին ծրագրի իրականացման ընթացքին տրամադրել բազմակողմանի աջակցություն: Այս մասին հայտնում է գյուղնախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter