Հինգշաբթի, 23 մայիսի

Սպորտ  |  

ՈւԵՖԱ-ն տուգանել է հորվաթներին, ռուսներին, լեհերին եւ Բենտներին


20:48, 19 հունիսի, 2012

ՈւԵՖԱ-ն 80.000 եվրոյով տուգանել է Հորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիային իտալացիների հետ խաղում հորվաթ երկրպագուների անկարգապահությունների պատճառով: Ֆանատները ծխագլանակներ էին նետել մարզադաշտ ու հանդես էին եկել ռասիստական պաստառներով եւ կոչերով:

Սակայն ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը կարող է բողոքարկվել երեք օրվա ընթացքում:  

Մինչ այդ կառույցը մեկ պաշտոնական խաղով որակազրկել էր Դանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Բենտներին, ով պորտուգալացիների հետ խաղում գոլից հետո ցուցադրել էր ներքնազգեստի վրայի գովազդը, ինչն արգելվում է օրենքով: Բացի այդ՝ խաղացողը տուգանվել էր 100.000 եվրոյով:

30.000 եվրոյով էլ տուգանվել է Ռուսաստանի ֆուտբոլային միությունը, որի ֆանատները անկարգապահությունների հեղինակ էին դարձել լեհերի հետ խաղում: 4.000 եվրո էլ պետք է վճարի Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ իր երկրպագուների նմանատիպ արարքի պատճառով: Նշենք, որ ռուսների այս տույժը կապ չունի մինչ այդ հայտարարված տուգանքի հետ, ըստ որի՝ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում նրանցից 6 միավոր է հանվելու, սակայն այս պատիժը պայմանական է: 

ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել նաեւ գերմանացիների դեմ, որոնց երկրպագուները Դանիայի հետ խաղում կիրառել են ճայթռուկներ: Գործը կլսվի հունիսի 23-ին: Երեք օր շուտ էլ՝ հունիսի 20-ին, կարգապահական կոմիտեն կքննի գործն ընդդեմ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի. անգլիացի ֆանատները Շվեդիայի հետ խաղի ընթացքում փորձել էին դաշտ մտնել: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Այս թեմայով

  • Ինիեստան «Եվրո-2012»-ի լավագույնն է
    «Եվրո-2012»-ի լավագույն խաղացող է ճանաչվել իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան: Վերջինս ճանաչվել էր նաեւ Իսպանիա-Իտալիա (4-0) եզրափակիչ խաղի լավագույն խաղացող: Լավագույններին որոշող ՈւԵՖԱ-ի տեխնիկական խումբը որոշել է նաեւ «Եվրո-2012»-ի խորհրդանշական հավաքականը:
  • Դել Բոսկե. «Սա իսպանական ֆուտբոլի համար մեծ ժամանակաշրջան է»
    Իսպանացի Վիսենտե դել Բոսկեն պատմության մեջ միակ մարզիչն է, ում հաջողվել է իր թիմին դարձնել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իսկ ակումբին՝ Մադրիդի «Ռեալին», ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի հաղթող (2 անգամ):
  • Իսպանացիները «հավաքում են» մրցանակները
    Իսպանիայի հավաքականի անդամները Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո էլ շարունակում են տարբեր մրցանակներ «հավաքել»: Երբ խաղավերջում Ֆեռնանդո Տորեսը գոլային փոխանցում կատարեց Խորդի Ալբային, պարզ դարձավ, որ առաջնության լավագույն ռմբարկուի խաղակոշիկը բաժին է հասնելու հենց նրան: Տորեսը «Եվրո-2012»-ում 3 գոլ է խփել, 1 գոլային փոխանցում կատարել, նույնպիսի արդյունք ուներ նաեւ գերմանահպատակ Մարիո Գոմեսը, սակայն իսպանացին դաշտում անցկացրել է ավելի քիչ՝ 189 րոպե, իսկ Գոմեսը՝ 282:
  • Իսպանիան կրկին բարձունքին է
    Վիսենտե դել Բոսկեի սաները միանգամից մի քանի ռեկորդ սահմանեցին: Մինչ այս ոչ ոքի չէր հաջողվել 4 տարում նվաճել 3 չեմպիոնական տիտղոս՝ երկուսը՝ աշխարհամասի, մեկը՝ աշխարհի: Դել Բոսկեն կրկնեց գերմանացի Հելմուտ Շյոնի հաջողությունը եւ թիմին դարձրեց թե աշխարհի, թե Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ 2008-ին թիմը գլխավորում էր Լուիս Արագոնեսը: Իսկ ԳՖՀ-ի մարզիչ Շյոնը նման հաջողության էր հասել 1972 եւ 1974 թթ.:
  • Չեզարե Պրանդելին վստահ է իր թիմի ներուժին
    Միաժամանակ իտալացին ասել է, որ ուրախությունը նշելու ժամանակ չունեն, պետք է կենտրոնանալ հաջորդ խաղի վրա, որը լինելու է ամենակարեւորը: «Իսպանիան անկրկնելի թիմ է, սակայն մենք կպատրաստվենք հիմնավորապես, ինչպես արել ենք այսօրվա խաղից առաջ: Կարծում եմ՝ բաց խաղ կլինի, եւ այդ առումով հավասար հարթության վրա կլինենք»,- կարծիք է հայտնել Պրանդելին:
... կարդացեք ավելին «Եվրո-2012» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»