Սպորտ |
01:02, 20 հունիսի, 2012Ավարտվեց «Եվրո-2012»-ի խմբային փուլը: Հայտնի դարձան այն 8 թիմերը, որոնք 4 զույգով պետք է վիճարկեն կիսաեզրափակչի ուղեգրերը: Դրանք են՝ Չեխիա-Պորտուգալիա, Գերմանիա-Հունաստան, Իսպանիա-Ֆրանսիա եւ Անգլիա-Իտալիա:
Այսօր միայն պարզ դարձավ, որ D խմբից հենց Անգլիան եւ Ֆրանսիան են շարունակելու ճանապարհը, իսկ դաշտի տեր Ուկրաինան, ինչպես եւ Շվեդիան լքեցին մրցաշարը, չնայած որ սկանդինավները կորցրել էին բոլոր հնարավորությունները դեռ երկրորդ տուրից հետո:
Այդուհանդերձ, շվեդները վերջին տուրում 2-0 հաշվով հաղթեցին ֆրանսիացիներին, իսկ թիմի ավագ ու առաջատար Զլատան Իբրահիմովիչը դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ: Սա, անշուշտ, ֆրանսիացիների սրտով չէր, քանի որ նրանք երկրորդ տեղում հայտնվելու պատճառով պիտի 1/4-ում մրցեն գործող չեմպիոնների՝ իսպանացիների հետ, որոնցից խուսափում են գրեթե բոլորը:
Անգլիացիներն էլ որակազրկումից դուրս եկած Ռունիի գոլի շնորհիվ ապահովեցին հաղթանակը Բլոխինի սաների նկատմամբ. ուկրաինացիները լեհերի նման հանդիսատեսի կարգավիճակով կշարունակեն հետեւել իրենց երկրում անցկացվող մրցաշարին:
1/4-ի խաղերը տեղի կունենան հունիսի 21-24-ին:
|
Անգլիա |
3 |
2 |
1 |
0 |
5-3 |
7 |
|
Ֆրանսիա |
3 |
1 |
1 |
1 |
3-3 |
4 |
|
Ուկրաինա |
3 |
1 |
0 |
2 |
2-4 |
3 |
|
Շվեդիա |
3 |
1 |
0 |
2 |
5-5 |
3 |
Լուս.՝ Getty Images-ի
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4099 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
21.05.2013
դիտվել է 2412 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2009 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 1810 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
17.05.2013
դիտվել է 1668 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը
22.05.2013
դիտվել է 1639 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»