10:37, 20 հունիսի, 2012Այսօր ԱԺ-ում սկսվելու է նոր ձեւավորված կառավարության ծրագրի քննարկումը: Խորհրդարանական չորս ուժեր՝ Կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», այդ ծրագրին «դեմ» են քվեարկելու, երկուսը՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, «կողմ»:
Երեկվանից ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փորձում էր անձամբ «բերման ենթարկել» հանրապետական պատգամավորներին՝ այսօրվա նիստի համար: ՀՀԿ-ն որոշել է իրեն ապահովագրել անակնկալներից եւ այնպես անել, որ նիստին ներկա լինեն իր բոլոր պատգամավորները: Անգամ Ռուբեն Հայրապետյանը, որը լուրջ հակասություններ ունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ նախորդ գումարման ԱԺ-ում՝ Աբրահամյանի նախագահության օրոք, ցուցադրաբար չէր մասնակցում նիստերին, իսկ նոր ձեւավորված ԱԺ-ի առաջին նիստում, երբ Աբրահամյանն սկսեց ելույթ ունենալ, Հայրապետյանը լքեց ԱԺ շենքը, այսօրվա նիստին մասնակցելու է:
Երեկ այդ մասին թերթին հայտնել է Գալուստ Սահակյանը: Հանրապետականները երեկ ասում էին, թե իրենց չի մտահոգում՝ մյուս ուժերն ինչպես են քվեարկելու, թեեւ ամեն ինչ արվում էր, որ այսօրվա նիստից որեւէ ՀՀԿ-ական չբացակայի:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4043 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
21.05.2013
դիտվել է 2250 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 1953 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
17.05.2013
դիտվել է 1637 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը
22.05.2013
դիտվել է 1480 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
22.05.2013
դիտվել է 1333 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է