11:09, 20 հունիսի, 2012Վարչապետ Տիգրան Սարգսյանին
Պարոն վարչապետ,
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը 31.03.2011 թ. №Ե01/16-33/536-11 գրությամբ հայտնել էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը, որ «Պետական կառավարչական հիմնարկների տարածքային ստորաբաժանումներին տարածքներով ապահովելու խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը նպատակահարմար չի համարում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հետ կնքված վարձակալության պայմանագրի վերակնքումը»:
Այնուհետև, հայցադիմումով դիմել է դատարան` կուսակցությանը վտարելու վարձակալած տարածքից, և 2011թ. նոյեմբերի 2-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի № ԵԱՔԴ/1506/02/11 վճռով բավարարվել է հայցադիմումը, իսկ ս/թ մայիսի 18-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը որոշում է ընդունել կատարողական վարույթ հարուցելու, կուսակցությանը Վաղարշ Վաղարշյան 12 տարածքից վտարելու մասին:
Դրա հետևանքով 1998 թվականից հիմնված և Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցած, 2012 թ. ԱԺ 5-րդ գումարման Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը զրկվում է Սահմանադրությամբ և օրենքով բնականոն գործելու հնարավորությունից:
Կուսակցության ղեկավարությունը 2011 թվականի հուլիսի 4-ին դիմել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` կուսակցությանը համարժեք այլընտրանքային տարածք տրամադրելու, որին ի պատասխան` 27.04.2011 թ. ստացել է մերժում:
Համաձայն «Կուսակցությունների մասին» օրենքին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները կուսակցություններին «հավասար պայմաններով տրամադրում են իրենց պատկանող շինություններ, կապի միջոցներ, որոնցից օգտվելու առաջնահերթ իրավունք ունեն Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները». Հաշվի առնելով, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը մաս է կազմում Հայ ազգային կոնգրես ընտրական դաշինքի, խմբակցության անունից լիազորված եմ դիմել Ձեզ` այս հարցին շուտափույթ լուծում տալու նպատակով:
Հարգանքով,
Լեւոն Զուրաբյան
19 հունիսի 2012
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3616 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 3261 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 2490 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2073 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
13.05.2013
դիտվել է 1965 անգամ
Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնոց է նետում հանրությանը
13.05.2013
դիտվել է 1716 անգամ
«Վերականգնված» կամուրջը ջնջեց անցյալի հետ կապը