HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության գործով մեղադրական ճառը` վաղը

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոբերտ Մոսինյանի սպանության գործով Կամո Շահվերդյանի և մյուսների քրեական գործի դատաքննությունը:  Դատարանը մեղադրողի միջնորդությամբ հարցաքննեց Լոռու մարզի դատական բժիշկ, փորձագետ  Մանգասար Քոսյանին:

Դատաբժշկական փորձագետի  հարցաքննությունն առնչվում էր տուժող Ռոբերտ Մոսինյանի հորեղբայր Արարատ Մոսինյանի`  2012թ.-ի փետրվարի 16-ին դատարանում տված ցուցմունքին, ըստ որի` վկան հրաժարվել էր իր նախաքննական ցուցմունքներից. «Էդ ցուցմունքները սկի չպտի էլ լիներ, որովհետև ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,- ասել է Արարատ Մոսինյանը:

Վերջինս դատարանին նաև հայտնել է. «Դիակը չէին տալիս, ստորագրել են տվել, որ տենց գրվի, ես խաբար չեմ»:

Արմեն Շիրոյանը փորձագետին հարցրեց, թե տուժող Ռոբերտ Մոսինյանը  արձանագրված հրազենային վնասվածքներով ինքնուրույն որքան ժամանակ կարող էր կատարել որոշակի գործողություններ: Ըստ փորձագետին` արձանագրված վնասվածքներով տուժողը կարող էր քայլել, խոսել, բայց ֆիզիկական լարում պահանջող գործողություններ չէր կարող կատարել. «Չի բացառվում, որ մի կես ժամվա ընթացքում այդ գործողությունները կարողանար անել»,- ասաց փորձագետը: Մեղադրողի երկրոդ հարցը վերաբերում էր դատաբժշկական փորձաքննությունից հետո դիակը հարազատներին հանձնելու կարգին. «Հնարավո՞ր է, որ  երկու օր հետո է դիակը հանձնվել հարազատներին»,- վկային հարցրեց Արմեն Շիրոյանը:  Փորձագետի պատասխանները հակասական էին: Նա սկզբում ասաց, որ նման բան չի եղել, ապա ավելացրեց. «Հերձումը կատարվում է մոտավորապես 1 -2 ժամ:  Փորձաքննությունն ավարտելուց հետո ես դուրս եմ գալիս, հերձողը հագցնում, դնում է դագաղի մեջ և դիակը տալիս է տիրոջը»:

Մանգասար Քոսյանը ասաց, որ դիակի հանձնումը ձգձգելու մասին առաջին անգամ է լսում: «Ինչով կբացատրեք, որ ոչ միայն վկա Արարատ Մոսինյանը, այլ բոլոր հարազատները հարցաքննության ընթացքում հայտնել են, որ հոկտեմբերի 18-ին է դիակը տրվել իրենց»,- վկային հարցրեց Կամո Շահվերդյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:

«Ճիշտն ասած, ես չեմ կարող ասել, թե ով է տվել և ինչի համար է դիակը այդպես պահվել»,- պատասխանեց  Քոսյանը և հավելեց, որ սովորաբար դիակի տերը դատաբժշկական փորձաքննություն նշանակող քննիչն է: «Դիարանում իմ գործողությունները ավարտելուց հետո, դիակը կտան, չեն տա, դա քննիչի պարտականությունն է»,- ասաց նա:  

Ի պատասխան դատավոր Մարինե Մելքոնյանի հարցին, փորձագետը դատարանին տեղեկացրեց, որ դիակը տիրոջը հանձնելու ժամանակ դիահերձարանում նշումներ չեն կատարվում: Մանգասար Քոսյանի տեղեկացմամբ, Ռոբերտ Մոսինյանի մահվան վկայականը հարազատներին տրվել է դիակը հանձնելուց օրեր անց: Դատաքննության ընթացքում մեղադրող Արմեն Շիրոյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց  նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալ Վրույր Էվոյանին  ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոխելու և ՀՀ ՔՕ 258 հոդված 3-րդ մասի 1-ին կետով նոր մեղադրանք առաջադրելու մասին: Ամբաստանյալ Վրույր Էվոյանի դեմ մեղադրանք է առաջադրվել  2010թ.-ի հոկտեմբերի 16-ի Ռոբերտ Մոսինյանի և Կամո Շահվերդյանի միջև տեղի ունեցած վեճի հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով Ռոբերտ Մոսինյանի, Արտակ Երիցյանի և չպարզված այլ անձանց հետ որսորդական հրացաններով զինված Կամո Շահվերդյանի քարի արտադրամաս գնալու և Կամո Շահվերդյանի հետ փոխհրաձգության մեջ մտնելու համար:

Մեղադրողը իր միջնորդությամբ գտնում էր, որ դատաքննությամբ հիմնավորվել է, որ Վրույր Էվոյանը իր մոտ եղած զենքը չի օգտագործել Կամո Շահվերդյանի և մյուսների նկատմամբ  սպանություն կատարելու նպատակով, Վրույր Էվոյանը մեկ անգամ որսորդական հրացանից օդ է կրակել:  Մեղադրողը խուսափեց հիշատակել, որ Վրույր Էվոյանի և նրա ընկերների կողմից արարքը կատարվել է Կամո Շահվերդյանի սեփական տարածքում, որն էլ առիթ է դարձել փոխհրաձգության:

Հրապարակված միջնորդությունը առաջացրեց Կամո Շահվերդյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի վրդովմունքը. «Մեդալը երկու կողմ ունի: Այն որ, դատաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել  և վերավորակում է կատարվում Վրույր Էվոյանի գործողություններին, ինձ համար շատ զարմանալի և ցավալի է»,- ասաց պաշտպանը: Միջնորդության մեջ «Իսկ Կամո Շահվերդյանը ապօրինաբար սպանության դիտավորությամբ կրակել և սպանել է Ռոբերտ Մոսինյանին» մեղադրողի հայտարարությունը պաշտպանը դիտեց նախաքննության շարունակություն: Ո՞ւր է այդ ապացույցը, որ դուք նորից դա հունիսի 20-ի միջնորդության մեջ ներկայացնում եք: Ես կխնդրեի, որ օբյեկտիվ լինեիք և այդ ապացույցը դնեք մեր առաջ: Լոռու մարզի դատախազությունը նորից շահարկում է մարդկանց ճակատագրերը» ,- ասաց Հովիկ Արսենյանը:

Այդուհանդերձ , շուրջ 8,5 ամիս շարունակվող դատաքննության ընթացքում Լոռու մարզային դատախազության դատախազ Արմեն Շիրոյանին այդպես էլ չհաջողվեց  դատարանում հիմնավորել Կամո Շահվերդյանին  առաջադրած մեղադրանքը:  Հիշեցնենք, որ քրեական գործով ներգրավված առանցքային վկաները այդպես էլ չներկայացան դատարան: Դատախազության ցուցաբերած ոչ շահագրգիռ վերաբերմունքի պատճառով դատարանը չկարողացավ հարցաքննել նաև պաշտպանական միջոց կիրառված վկաներին:

Մեղադրանքի հիմնավորման հետ կապված արժե հիշատակել 2012թ.-ի մայիսի 8-ի դատական նիստում դատավոր Մ. Մելքոնյանի հրապարակային դիտողությունը մեղադրող Արմեն Շիրոյանին. «Դուք Ձեր մեղադրանքի հիմքում ինչ ցուցմունքներ, ապացույցներ դրել եք, պետք է ավելի շատ շահագրգիռ լինեիք, որպեսզի ներկայացնեիք դատարան»:

Դատարանում այլ միջնորդություններ չհրապարակվեցին:  Դատարանը խոսքը տվեց մեղադրողին ` մեղադրական ճառը հրապարակելու համար: Մեղադրող Արմեն Շիրոյանը իր ճառը հրապարակելու համար դատարանին միջնորդեց երկու օր ժամանակ տրամադրել:  Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 22-ին: 

Մեկնաբանություններ (8)

GOR
shaaaaaaaaat shnorhakal em boloricd,,,,,,,
edgar
es inch anariaya,ay dataxaz kochecyal,dzerqerd prpurneri es qcum,de apacuci---inchi eq et anmex mardu cakatagri het xaxum?
Արմեն
ԲԱ ԻՆՑ ԱՆԵՆ____ՍՐԱ ՆՄԱՆՆԵՐԻ ԵՐԵՍԻՑԱ,ՈՐ ԵՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՏԿԵՐԸ ՍԵՆՑ ՈՂՈՐՄԵԼԻ ՎԻՃԱԿԻ ՄԵՋԱ
D & G
mnalua-ba incha anelu---iran@ chmna---ira jarangnerin@ kmna,,,,,,ov chgiti,amboxj alaverdin-giti Kamon ova,et chechennern ov en,,,vor suti lav txa en xaxum---urishi kataracunern en..................
armen manucharyan
քանի եր միտք կրճատ տեղ հասավ----շարունակեմ-------քաղաքի վիճակը ողորմելիա քանի որ---շիրոյանի նմաններնեն քաղաքի հանցագործությունները յանի պառզում---իսկ Կամոն աղա տղայա----հանրապետությունով մեկ պարզ անւնով տղայա----
լոռեցի
hamamit em---Kamoi anuni vra chen karox stver gcen---parz,mec hoqu ter,mardaser,meci het mec----poqri het poqr,chap u sahmann imacox MEC TAREROV KAMO SHAHVERDOV,sax qaxaqna qo het,esqn tarinerid aprac parz anunov kyanqd sax giten.
Արմեն
ԱՅ ԽՄԲԱԳԻՐ ՋԱՆ____ԳՐԱՑՆԵՐՍ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՍ ԿՐՃԱՏՈՒՄ____ՍԵՆՑ ՉԵՂԱՎ>>>>>>ԵՍ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԵՄ ԳՐՈՒՄ ԴՈՒ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՍ ՈՒՐԻՍՀ ԲԱՆԱ ԴԱՌՆՈՒՄ.ՉԵՂԱՎ
GRISHA
hamamitn em---Armen jan--Kamon hzor txaya------u srenq el porcum en iranc metodnerov aratavorel nra anun@,,,,,,,qaxaq chimnacel---menak 6-ov en

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter