Կրակոցներ Երեւանում. սպանել են խլացուցիչով ինքնաձիգից
Այսօր՝ ժամը 3:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժինը հաղորդում է ստացել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, որը հիվանդանոցում մահացել է: Ըստ հարազատներին՝ վերջինիս հայտնաբերել են իրենց տան մոտ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգը ստանալուց կես ժամ առաջ՝ 2:30-ի սահմաններում, անհայտ անձը Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի արտադրամասի մոտ հրազենից կրակոցներ է արձակել Սուրեն Զորոյանի ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի, 7,62 մմ տրամաչափի խլացուցիչով ինքնաձիգ` փամփշտանոցում 1 փամփուշտով, 1 փամփշտակալով և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտներով, ինչպես և նույն տրամաչափի փամփուշտի 1 գնդակ, 5 պարկուճ և չկրակված 2 փամփուշտ:
«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել