16:35, 22 հունիսի, 2012Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Երևանում կազմակերպված «Հայաստան. աճի տեմպեր և միջազգային փորձ» խորագրով միջազգային բիզնես ֆորումի բացմանը:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բանկի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն դոլար:
«Մենք շահագրգռված ենք այս համագործակցությամբ: Բացի այդ, բանկի կողմից կազմված վերլուծական աշխատանքները նկարագրում են մեր երկիրն ու նրա առաջանհերթությունները, որոնք դառնում են համատեղ քննարկման առարկա: Մենք շահագրգիռ ենք բացահայտել այն ուղղությունները, որտեղ մեզ անհրաժեշտ են ներդրումներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև, վարչապետը ֆորումի մասնակիցներին է ներկայացրել Ազգային Ժողովի հավանությանն արժանացած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի հիմնական ուղղությունները:
«Մեր տնտեսական քաղաքականության շեշտադրումն էապես փոխվում է: Մեր նպատակն է՝ Հայաստանում ձևավորել մրցունակ տնտեսություն, որը կունենա արտահանման լայն հնարավորություններ: Այս ռազմավարությունը կառուցում ենք պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ Համաշխարհային բանկի օժանադակությամբ մշակվել է երկրի արդյունաբերական նոր քաղաքականությունը: Այն ենթադրում է բիզնես ոլորտի համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում:
Բացի այդ, պետություն-մասնավոր համագործակցության ներքո բացահայտվել են 11 ճյուղեր, որտեղ Հայաստանն ունի հարաբերական առավելություններ և արտահանման մեծ ներուժ:
«Մասնավոր հատվածի հետ ձևավորում ենք նոր հարթակ: Կառավարությունը և մասնավոր ընկերությունների ասոցիացիները համաձայնագրեր են ստորագրում, որտեղ սահմանվում են երկկողմ պարտավորությունները՝ պետության օժանդակությունը, մասնավորի ներդրումները, տվյալ ոլորտի զարգացման ուղիներն ու միջոցները: Սա արդյունաբերական քաղաքականության մեջ արմատական փոփոխություն է, որն ստեղծելու է լայն հնարավորսւթյուններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս համագործակցության ներքո կծնվեն այնպիսի գաղափարներ, որոնք հետաքրքրություն կառաջացնեն ինչպես Սևծովյան առևտրի և զարգացման բանկի, այնպես էլ մասնավոր այլ ներդրողների ու ֆինանսական կազմակերպությունների մոտ: Նշելով, որ կառավարության գերակայությունը փոքր և միջին բիզնեսի զարգացումն է՝ գործադիրի ղեկավարն ասել է, որ դրա նպատակով առաջարկվելու է նոր գործիքակազմ: Ինչպես գործող, այնպես էլ սկսնակ բիզնես ներկայացուցիչների համար ստեղծվելու են նոր պայմաններ:
«Պետք է օգնենք սկսնակ բիզնեսին, որպեսզի նա կայանա»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Նշելով, որ կառավարության ծրագրի երկրորդ ուղղությունը մարդկային կապիտալի զարգացումն է՝ վարչապետն ասել է. «Մեր երկրի առջև ծառացել են բազմաթիվ աշխարհաքաղաքական մարտահրավերներ, այդ թվում և տրանսպորտային միջանցքի խնդիրներ Կառուցվելու է գիտահեն տնտեսությամբ այնպիսի արդյունաբերություն, որի հիմնական ռեսուրսը լինելու է ինտելեկտը: Այդ ուղղությամբ վերջին չորս տարիների ընթացքում տեղի են ունենում լրջագույն կառուցվածքային փոփոխություններ»:
Կառավարության ղեկավարը փաստել է, որ առաջանցիկ տեմպերով է զարգանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը վերջին տարիների ընթացքում տարեկան ապահովում է երկնիշ տնտեսական աճ: Վարչապետի խոսքերով՝ այստեղ գործում է համալսարան-գիտելիք-արտադրություն շղթան, որի կառուցումը տվել է դրական արդյունք: Մնացած ճյուղերում նույնպես կառավարության հիմնական խնդիրն է լինելու ինտելեկտուալ և մարդկային կապիտալի զարգացումը
Կառավարության ծրագրի երրորդ ուղղությունն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է:
«Գաղտնիք չէ, որ դեռևս կան բիզնեսի շահավետության բազմաթիվ խոչընդոտներ: Այդ առումով, ծրագրել ենք արմատական փոփոխություններ: Մասնավորապես, ցանկանում եմ հիշատակել միջազգային կազմակերպությունների օժանադակությամբ ստեղծված «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքը, որի նպատակն է՝ վերացնել բիզնեսի համար ռիսկեր պարունակող ավելորդ բյուրոկրատական գործառույթները: Բիզնես միջավայրի ինստիտուցիոնալ կայացման համար ծրագրել ենք նմանատիպ բազմաթիվ այլ գործառույթներ ևս»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքերով՝ դրանք վերացնելու նմպատակով էական ուշադրություն է դարձվելու նաև իրավապահ և դատական համակարգերի կայացմանը:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ գործադիրն օժանդակելու է ֆորումի ընթացքում ձևավորված գաղափարների իրականացմանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 5158 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3612 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3459 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
14.06.2013
դիտվել է 2419 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
19.06.2013
դիտվել է 2127 անգամ
Թե ինչ եղավ, երբ մշակույթի նախարարը Դսեղ գնաց
13.06.2013
դիտվել է 1990 անգամ
Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող տեղեկությունների
վերաբերյալ