HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսնանում են՝ գնում են, չեն ամուսնանում՝ գնում են

Սիսիանից 14 կմ հեռավորության վրա գտնվող Վաղատինում հոգսերը նույնն են, ինչ տարածաշրջանի մյուս համայնքներում: Խոտնձի եռուն շրջանը սկսված է, ով ձեռքով, ով էլ խոտհնձիչով է քաղում անասնակերը: Մարդիկ այս տարվա խոտածածկից դժգոհ չեն: Միայն թե ամեն տարվա պես, այս տարի էլ, այս շրջանում դիզվառելիքի եւ մեխանիզացիայի գների կտրուկ աճ է նկատվում:

38-ամյա Միշան անցած տարի 5 կթու կովի համար էր խոտ ամբարել, այս տարի կովերի գլխաքանակը 2-ն է:

Վաղատինում հիմա շատերն են հրաժարվել անասուն պահելուց: Գյուղմթերքի իրացման խնդիրը մնում է չլուծված:

Միշա Գրիգորյանի հաշվարկով` 1 հակը քաղել, կապել, տուն հասցնելը գյուղացու գրպանից տանում է 400-450 դրամ: Խոտհունձը նոր է սկսվել, բայց արդեն շրջանառվում է նաեւ 1 հակի վաճառքի գինը` 700-ից 1000 դրամ:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սրանք բոլորը նույն հիվանդության ախտանիշներն են: Իսկ հիվանդությունն այն է,որ Հայաստանում այսօր էլ դեռ նեո-լիբերալ ԱԳՐԵՍԻՎ կապիտալիզմ է,որը չի աշխատում Հայաստանի համար: Հերիք ինչքան գրեցիք ախտանիշների մասին: Արդեն հոգնեցուցիչ է: Գրեք հիմա էլ հիվանդության մասին ու ՎԵՐ ԿԱՑԵՔ ՊԱՅՔԱՐԵՔ ՁԵՐ երկրի համար. դուք Հայաստանում պիտի անցում կատարեք ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ կամ կիսա-սոցիալիզմի: ՀԳ. '60-ամյա Օնիկ պապը...'? Բա 80 տարեկան մարդուն ինչ եք անվանելու?- 2 անգամ արդեն մեռած?
manvel
liovin hamamit em hargarjan Varaz Siunii het.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter