Բանակ |
15:51, 23 հունիսի, 2012Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հունիսի 19-ին մասնակցել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կազմակերպած ՆԱՏՕ-ի ռազմական գործընկեր պետությունների ամենամյա ռազմավարական համաժողովին, որը կրել է «Ներկա և ապագա մարտահրավերներ» խորագիրը:
Միջոցառման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը և պաշտպանական կարողությունների զարգացմանն առնչվող թեմաներ:
Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմական կրթության և ուսմուցման ոլորտում փոխգործունակության կատարելագործման հարցերին: Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև ս.թ. մայիսի 21-ին Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ռազմավարական հետևանքներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Պարսից Ծոցում կայունությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Մեկնաբանված
Կարդացված
14.06.2013
դիտվել է 2877 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
16.06.2013
դիտվել է 2764 անգամ
Փնտրում եմ ընկերներ
12.06.2013
դիտվել է 2544 անգամ
Որտե՞ղ է գտնվել վարչապետը այն պահին, երբ իր անունով «օֆշորում» ձեռնարկություն էր
գրանցվում
12.06.2013
դիտվել է 2184 անգամ
Կավալենկո Շահգալդյան. «Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, կարծում եմ
բնակչության մեծամասնությունն ինձ կհիշի»
14.06.2013
դիտվել է 1885 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
12.06.2013
դիտվել է 1684 անգամ
Դիզվառելանյութի չարաշահումներ. Արարատի մարզպետը նամակ է գրել
փոխվարչապետին