HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամբաստանյալը՝ մեղադրողին. «Ուռոդներ, քննիչով, դատախազով-բանով նստեցիք, որոշեցի՞ք 11 տարի»

Կամո Շահվերդյանի քրեական գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին լսեց դատախազ Արմեն Շիրոյանի մեղադրական ճառը: Նա ապացուցված համարեց, որ Կամո Շահվերդյանը նախապես տեղյակ է եղել իր որդի Զորայր Շահվերդյանի և համաքաղաքացիներ, եղբայրներ Ռոբերտ և Ռոմիկ Մոսինյանների միջև սպանությունից օրեր առաջ ձևավորված անբարյացակամ հարաբերություններին:

Այդ հարաբերությունների պարզաբանման համար 2010 թ. հոկտեմբերի 16-ին Կամո Շահվերդյանը նրանց հրավիրել է Ալավերդի-Նոյեմբերյան մայրուղու 7-րդ կիլոմետրի վրա գտնվող իր քարի վերամշակման արտադրամաս, որտեղ քննությամբ չպարզված անձանց հետ, նախապես զինվելով որսորդական հրացանով և 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրող 2 հատ հրազենով, դիրքավորվել և պատրաստվել է «դիմավորելու նրանց»:

«Ռոմիկ և Ռոբերտ Մոսինյաններն իրենց ընկերների հետ գնացել են պայմանավորված վայր, որտեղ նախապես դիրքավորված կարճ տարածություններում, վիճաբանության մեջ են մտել միմյանց հետ, որից հետո Կամո Շահվերդյանը Ռոբերտ Մոսինյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կոտորակավոր լիցքավորված հրացանից, լուսավորության բացակայության պատճառով անկանոն նշանառությամբ կրակել է Ռոբերտ Մոսինյանի ուղղությամբ: Արձակած կոտորակներից մեկը, արգելքի ենթարկվելով, դիպել է Ռոբերտ Մոսինյանի որովայնին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, իսկ մյուս կոտորակը` Արտակ Երիցյանի գլխի ճակատային շրջանին` առողջությանը պատճառելով թեթև վնաս: Ռոբերտ Մոսինյանը իր ընկերների կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է»:

Մեղադրական եզրակացության մեջ, սակայն, մեղադրող Արմեն Շիրոյանը շրջանցել էր գործով վկաների այն ցուցմունքները, ըստ որոնց՝ Ռոբերտ Մոսինյանը և նրա ընկերները նույնպես զինված են մեկնել Կամո Շահվերդյանի քարի արտադրամաս և կողմերի փոխհրաձգության արդյունքում են Ռոբերտ Մոսինյանը հրազենային վնասվածք, իսկ Արտակ Երիցյանը` գլխից թեթև վնասվածքներ ստացել:

Մեղադրականում իբրեւ Կամո Շահվերդյանի, Ռոմիկ Մոսինյանի և Վրույր Էվոյանի մեղադրանքների անհերքելի ապացույցներ ներկայացված են կեղծ անուններով վկաներ Արամ Պետրոսյանի, Պողոս Պողոսյանի և Սերոբ Մկրտչյանի, ինչպես նաև գործով վկա Աղասի Ոսկանյանի, Ստյոպա Մոսինյանի և այլ վկաների ցուցմունքները:

Մեղադրողը որպես ապացույց իր ճառում ներկայացրեց նաև դեպքի վայրի զննությունների արձանագրությունները,  իրեղեն ապացույցները, դատաբժշկական փորձաքննության թիվ 163 եզրակացությունը, դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և միկրոմասնիկների համալիր փորձաքննությունները: Ինչպես վկաների ցուցմունքներով, այնպես էլ փորձաքննություններով հիմնավորվում էր, որ Ռոբերտ Մոսինյանը մահացել է հրազենային վնասվածքի պատճառով, սակայն թե ում արձակած կրակոցից է փոխհրաձգության ընթացքում սպանվել նա և վիրավորվել Արտակ Երիցյանը, մեղադրականը չէր բացահայտում:

Մեղադրող Արմեն Շիրոյանը արժանահավատ համարեց Ռոբերտ Մոսինյանի հորեղբայր Արարատ Մոսինյանի նախաքննական ցուցմունքը: Վերջինս դատաքննության ընթացքում հրաժարվել էր նախաքննական իր այն ցուցմունքից, ըստ որի՝ Ռոբերտ Մոսինյանը մահվանից առաջ իրեն տեղեկացրել է Կամո Շահվերդյանի կողմից իր վրա կրակելու մասին: Այդուհանդերձ, մեղադրող Արմեն Շիրոյանը միջնորդեց դատարանին Կամո Շահվերդյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի առաջադրված 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քր. օր.-ի 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ պատիժները մասնակի գումարելու միջոցով նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 11 տարի ժամկետով:

Վրույր Էվոյանին մեղավոր ճանաչել ՀՀ. քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես պատիժ սահմանել ազատազրկում 3 տարի ժամկետով:

Ռոմիկ Մոսինյանին մեղավոր ճանաչել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես պատիժ սահմանել ազատազրկում 2 տարի ժամկետով: Վրույր Էվոյանի և Ռոմիկ Մոսինյանի նկատմամբ կիրառել ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը և նրանց ազատել պատժի կրումից:

Տուժող Արտակ Երիցյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ ՀՀ քր. օր.-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական գործ հարուցելու նպատակով միջնորդություն ներկայացնել Լոռու մարզի դատախազությանը:

Ռոմիկ Մոսինյանի շահերի պաշտպան Ադելինա Հակոբյանը խնդրեց դատարանին հաշվի առնել, որ զոհվել է իր պաշտպանյալի եղբայրը, հայրը և կինը ունեն առողջական խնդիրներ, առաջադրված հոդվածով նրա նկատմամբ կիրառել պատիժ մինիմալ կարգով և կիրառել ՀՀ ԱԺ-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը:

Ամբաստանյալ Կամո Շահվերդյանն իրեն առաջադրված մեղադրանքը և պատիժը դատարանում չհիմնավորված համարեց:

«Ուռոդներ, քննիչով, դատախազով-բանով նստեցիք, որոշեցի՞ք 11 տարի: Վերջում հասցրիք անհայտ, գաղտնի ցուցմունքներով սարքել: Դու հասկանո՞ւմ ես, արա, մարդու ճակատագրի հետ ես խաղում: Բա դուք դրա տակիցը ո՞նց եք դուրս գալու: Ապացուցիր, 20 տարի դատի, ո՞վ ա բան ասում»,- մեղադրողին ասաց Կամո Շահվերդյանը:

Մեղադրական ճառից հետո դատարանում Կամո Շահվերդյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը հանդես եկավ նաև հայտարարությամբ, որով հրավիրեց մեղադրողի ուշադրությունը:

«Նախորդ դատական նիստին, հարգելի մեղադրող, վերաորակեցիք ամբաստանյալ Վրույր Էվոյանի մեղադրանքը: Պողոս Պողոսյանի ցուցմունքը, եթե այդպես արժանահավատ էր, նույն Պողոս Պողոսյանը իր ցուցմունքում ասում է, որ Վրույր Էվոյանի ձեռքին հրացան կար: Ինչո՞վ եք բացատրում: Իսկ ինչո՞ւ պաշտպանության տակ վերցրած Սերոբ Մկրտչյանի ցուցմունքը արժանահավատ չհամարեցիք, որը հակասում է Պողոս Պողոսյանի ցուցմունքներին և ասում է, թե Կամո Շահվերդյանը ինչ պայմաններում է կրակել: Սա պետական վենդետա է այս մարդու նկատմամբ»,- ասաց պաշտպանը:

Նա միջնորդեց դատարանին 15-օրյա ժամկետ տրամադրել պաշտպանական ճառը պատրաստելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին:

Մեկնաբանություններ (29)

Gor
ARMEN jan,shat qoh em qezanic masnakcutyand hamar ,bayc anunneerov petq chi xosel ...tox irenq xosen mer masin....
GOR AHAHVERDYAN
es aysqan jamanak mtacum ei chxarnvel es komentnerin,bayc vonc haskaca,anhnar e...
GOR
CHEM HUZVUM ES ,@NDHANRAPES, ET SAQOIN EM UZUM CHAREM AMEN DZEV U GITESSSSS.amen depqum shat apres .....chisht a du erevi indz chanachum es ,bayc es chgitem qez,apres JAN>>>
Armen
GOR; ANTEXI MI HUZVI; ES KOMENTNETOV CHEN KAMOIN CHANACHUM: PARZAPES VOSTIKANUTJUNUM BESPREDEL E; DRA HAMAR EL PASHTPANVOX@ DARZAV HARZAKVOX: BAJC STJOPIK@ MER ANMEX TEX@ THAPAC ARCUNQNER@ CHI MARSELU: ASTVAC DRAN HALAL CHI ANI: ISK ROMON SHATERI ACHQN A HANEL; DRA HAMAR IRENC ACHQN EL DURS EKAV: ISK STJOPI HIMNARK@ MISHT IREN PETQ GA: MI XELACI MARD DRA ANUN@ DREL ER SHAHINJAN HAMLETI ZOMBI; BAJC ZOMBIIN MI OR MARD@ KKANGNECNI
GOR SHAHVERDYAN
VOXBAM QEZ HAYOC AZG,,, hetqi xmbagrutyun ,chi kareli ....maqur ashxateq ,maquuuuuuuuuuuuuur
GOR SHAHVERDYAN
SHAT SHNORHAKALUTYUN BOLORID...saqo es qez chem viravori hima ,tesar du qo achqerov te inch arecin qez veronshyal lav mardiq,,,ASTVAC TA>>>>>
GOR SHAHVERDYAN
SHNORHAKALUTYUN BOLORID>ISK INCH VERABERUM E saqo KOCHECYALIN,ASTVAC TA KAROXANAM PARZEL ,TE OV E INQ@ U HISHECNEM IREN IR CAGMAN MASIN,,,ARDEN QO ABIJNIKI BARERIC PARZ E TE DU INCH ES ,,,,ABIJNIK MARD@ AMENAKEXTOT HOGOV MARDN E AYS ASHXARHUM ,,,MI KYANQ ES APRELU ,saqulik,MEXK ES ,mexkkkkkkkkkkkk...isk parzeluc heto ,es anpayman arden grakan hayerenov chem xosa qez het ,vor aveli haskanali lini qez hamar,,,,
GOR SHAHVERDYAN
Hargeli xmbagir,DUQ uxxaki iravunq chuneq voch professional ashkatelu ,,,saqo kochecyalin tuyl eq tvel viravorel u im xosqern el cheq toxnum ,,,da shat sxal e,uremn nra nmani xosq@ uxxaki chpiti toxneiq tpver,ete es dzezanic pahanjem gtnel iren ,inchpes eq patasxan talu ,,,,voch kirt mardiq ays bnagavarum ashxatelu iravunq uxxaki chunen,,,aranc ayn el,mexk e mer angraget azg@,,,,
GOR SHAHVERDYAN
SHAT SHNORHAKALUTYUN BOLORID....SAQO TXA
ARMEN
ԿԱՄՈՅԻ   ԲՌՆԱԴԱՏՄԱՆ  ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԵՆ1ՍՏԵՓԱՆ   ՀՈՊԱՐԸ   ՄՏԵՐԻՄ Է  ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ , ԱՅՍ   ՊԱՀԻՆ   ԹԱԳԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ, ՈՐԻՑ  ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԱԽՎԱԾ ԵՆ    ԳՈՐԾ   ԾԱԾԿԵԼԻՍ,(HARAM LINI AJN NALOG@ VOR NA AMEN AMIS UTUM E ASHXATOXNERI ASHXATAVARZIC)  2  ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԸ   ՀՄՈՒՏ Է ԲԱՅՑ   ԱԼԱՎԵՐԴՈՒՄ   ԻՐ   ԿՆՈՋ  ԱՆՀԱՇՏ   ԲՆԱ ՎՈՐՈՒԹՅԱՆ  ՊԱՏՃԱՐՈՎ    ՈՒՆԻ  ԹՇՆԱՄԻՆԵՐ  ,  ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ  ՆՈՒՅՆ    ՇՔԱՄՈՒՏՔՈՒՄ  ԱՊՐԱԾ   ԴԱՏԱԽԱԶԻ  ՄԱՅՐԸ    ՀԻՇԻ   ՆՐԱ  ԿՆՈՋԸ   333 ԿԱՄՈՆ  ԿՈՆՖԼԻԿՏ  ՈՒՆԻ  ՄԱՐԶՊԵՏ   ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ    ՈՒ  ԷԼ ՑԱՆՑԻ   ՊԵՏ   ԱՇՈՏԻ   ՀԵՏ,   ՆՐԱՆՔ  ԷԼ  ԿԱՐՈՂ ԵՆ    ՈՒՂՂՈՐԴԵԼ ԴԱՏԱԽԱԶԻՆ  4HAJASTANUM CHI GORCUM ORENQ@; MARDU VRA ZINVAC HARZAKVUM EN; NA ZINVAC PASHTPANVELU IRAVUNQ CHUNI 5 DATAXAZ@ BESPREDEL E; HISHENQ TE INCHPES DATEC KILINKAROV ARMENIN ARANC APACUJCI; XABARI HIMAN VRA; TEJEV NA MARDASPAN E ;BAJAC MEXQ@ APACUCVAC CHER; ISK AJS DEPQUM DATAXAZ@ EVS ANKANXATESELI CHER;555555555IM KOMENTNER@ HACHAX CHEN TPVUM; DRA HAMAR SISIFJAN ASHXATANQ EM HAMARUM ERKAR PHASTER NSHEL@!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Mariana
JOXOVURD JAN_INCHI HAMAR EQ ANIMAST JXAYNANUM?SRA NMAN MUCHAKI POSHINERN EN VOR PORCUM EN VER BARCRANALOV KAMO ANUNI VRA STVER QCEN.U MIAYN PORCUM EN.VOROVHETEV ETQAN CHEN KAROX BARCRANAL.MENAK MI BAN KASEM_AY VOXORMELI 7 ET DZER CHNCHIN VOHMAKOV GNACEQ BACEQ IRAVUNQ TERT@ U KARDACEQ TE INCHEN GRUM ET QO SHRJAPATI U KAMOI NMAN MARDU MASIN.ETQANOV BAVARARVI-VOROVHETEV ALAVERDU 99% KAMOI KOXMICA-MNACAC 1%NEL QO NMAN ANVOXNASHARNERN EN.
ARMEN
մոսինյան կայենը էս մի հանցանքն էլ մարսեց
ՄԱՐՏՈՒՆ
այ չնչին սաքո-էս ինչ քո ուղեղին ոչ հասու տեմաներով ես տարվաց?տղությունդ բռնելա?եթե իհարկե տղա ես ելի?այ համբալ բա պատասխանի եսքանի տակից դուրս արի.......այ տուլա զգուշ մնա պարզելու ենք ում թուլեն ես.բ.......ի վաստակ
M-K
Menk bolors huisov enk, vor ardarutiun klini ev verjapes KAMON klini azatutian mej.Chi kareli mardun datapartel vairi orenqnerov... duk mi morasek, vor menq mardik enq ev ete saqoi nman shakalner@ viravor aruyc en fntrum, kacem vor shat shpotvel en gtnelov KAMOIN ,vorovhetev na voch miain aryici yj yni ail naev oci xelk u mardkain haskacoxutyun...
LORECI EDGAR
հետաքրքիր հոդվացա իրոք,հալալա:մտեք կարդացեք--ՙԱՆՁԸ ԸՆԴԱՄԵՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ...՚--վերնագրով: վերյապես մեկը պետքա դրանց հանցավոր խմբի արարքները բացահայտի թե ոչ:մեկել Մարիանա ջան համամիտ եմ քո հոտ,միայն պորձում են,բայց խորհուրդ կտամ ետ էլ չանեն,քանի որ Կամոի բարձրությունից,որ ընկնեն թևերները կկոտրեն ու ահավոր ցավոտ կլինի)))))))))))))))))))))))))))))))
Zoro
es bolorict goh em vor Kamoi masin lavn eq asum vorovhetev bolori hamar lavna exel isk saqulikin u ir das tvoxnern irenq irenc kpatjen.
Armen
Kamon dataranum lav ban asec dataxazin asec es bqu horn kyanq tveci vor du im kyanqn korcanes ay urod u lav arec vorovhetev nra horn merneluc er prkel vor mardik uzum ein .......... de ay dataxaz vonc es karum et sanahnecinerin toxnes isk aytpisi mardun dates ???????????????????????????????????
ARTUR
Giteq in4ic em zarmanum vor es tuleqn KAMOI apraci 1tokosn aprein infakt kstanain esqaxaqi molaxotnern ov en vor KAMSARI het vot megnen es mi ban lav gitem vor vor rope nzena entexic bolorin kpatji da hastat gitem isk du saqulik beranict der mort kati hotna galis du oves ay erexa vor nman baner es xosum ete etqan txa es gna tekuz ira motikneric mekin asa u tesnenq qo het in4a katarvum ay erexa mi banel lav imaceq KAMSARIC sax ashxarn glux 4hanec isk et hetevic xosacoxnerin na lav giti in4 kani taqavori hetevicelen xosum
Zoro
es inqnasirutyun unecox mard em u indz tuyl 4em talis qez viravorem vorovhetev du arden qez viravorel u anpatvel es sarqis,bayc qez tenc ban asoxnerin poxanci vor ashxarn klor e ete 4giten khandipenq
АРАКДИК
AY EREXA---KAMON TITXOSOV AZNVAKANA U HENC TENCEL IMACI VOR QO NMAN SHAT SHATERI HAMAR ASTVACA...TEXNERD NEXVI TECHE KVAZEQ -KAMO OGNI -GORALOV CHE AY CHMO.BERANNERD GONE PAKEQ.3 TARANOC POXOCAINNER
Лев
ba hima chbrnes ases ay saqulik du ov -LAV TXA- haskacoxutyunn ov?TXAVARI-n ur du ur? ay hambal.et mardik ov Kamoin lav txu hakarakna asel-etqn txa ete kan tox ira eresin asen-vochte taqun texerum,vor qo nman tulen el lezu arni-et asoxner@ Kamoyov en meydan @ngel u heto fuk en exel---exav-de gna mtaci.u chporcves KAMO anunn@ axavaxes
hatuk 7 saqoin
ay txuk-patasxans shat hakirch klini-vorovhetev qo nmanin baci 3 taranoc@ naev harmara ev 7 ev 6 ev 4......bolor barern [email protected] mez harir chi dzer nmanneri het nuynisk kes bar [email protected] u qo shrjapat@ pchacreciq alaverdin u es maqur [email protected] taranoc saqo
Marine
saqo shat apsus vor Kamoi nman martiq shat qic en, isk kez nman 3 taranocneri thiv@ ansahman dra hamar el ardarutiun cka, qani vor co u cez nman shakalner@ shat shat en .
Saqo
es voch Kamoi koxmic em voch el sanahneconc bayc Kamoin tenc mek astvacacni aznvacex txu tex dni inq@ lav txa karoxa en skzbneruma exel vor nor meydana dus ekel bayc heto inq@ liq@ sxal banera arel txavari chi pahel iran u chat mard iran ,,lav txu,, hakarak anunna tali 3 taranoc vor ka
ES __EM
ba 20 hoqov gnum en mardu sepakan taracq chen mtacum hetevanqneri masin...enel vor zinvac en gnum.hetnel um?????KAMO TARACQ_VOR AZNVACEX TXAYA,SAX KYANQ@ ardar aprac,BA DRANC NMANNERIN CHBRNES ENQAN TAAAAAAAAAS QITUBERANNERN ARUNLVA ANES?hetnel zinvac,ay anvoxnashar araracner-um eiq inch uzum apacuceq/DUQ DZER DZEROV DZER GLUX@ KUTEQ ASTVAC SAXID DEM@ BERELUYA
alisa
ay voxormeliner sarqeciq????Kamon dzer nmannerov ira ardar dzerqer@ cher kextiti.Astvac nenca patjelu vor tanjveq-saxoooov,vor esqan mexqeri takic durs galu dzev chunenaq,
areg
lseq-chi kareli eli.vonc eq mtacum.?et inchica vor en koxmi kinn u hayr@ hivand en-et petqa hashvi arnel-isk es tXEN HIVANDUTYUNNERI MI PUNJ UNI>ET VOCHINCH>LAVEQ ELI>PARZ EREVUMA SARQAC >DZC PCHAC GORDZ
Lili Hovner
ES VORPES AYS GORCI BOLOR HODVACNERIN CANOT,BOLOR MANRAMASNERIC TEXYAK ANDZ,MIAYN KAROX EM ASEL,VOR AYSTEX HSTAK EREVUM E MEXADROX KOXMI [email protected] KARELI MARDKAN CAKATAGRERI HET XAXAL_MIAYN KDIMEM...NAX EV ARAJ ORENQI PASHTPANNERIN ARDAR GTNVEN EV EVS MEK ANGAM VERANAEN IRENC VORSHUM@,QANI VOR DRANQ HETEVANQNER KUNENAN ANSHUSHT.EV ERKRORD XNDANQ AYS DEPQ@ LUSABANOX LRAGROXIN E'HETAMUT EXEQ BOLOR IRADARCUTYUNNERIN.EV LUSABANEQ BOLOR MANRAMASNER@ TE AYS PATMUTYAN TE MNACYAL NMANATIP BOLOR PATMUTYUNNERI.HARGANQNEROV LILI HOVNER
loreci
apacuceq----de enc chi kareli eli,vonc karox en anmex mardu vra es karqi mexadranq nerkayacnen.apachuchi ay dataxaz-bolors el koxm enq mexvorin 11 che 111 tari tveq-bayc es anarxian verjacreq--amota.orenq pashtpanox es ibr

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter