22:23, 23 հունիսի, 2012«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17 -ին տեղի ունեցած դաժան ծեծի առիթով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին նույն օրը հարցազրույց է տվել Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ Կոնգրեսի անունից դատապարտելով տեղի ունեցած վայրագությունը։ Ինչ-որ պատճառով հարցազրույցը չի գնացել եթեր։
Տեղի ունեցած միջադեպը, որը ծանր հետեւանքների է հանգեցրել եւ, բժիշկների կարծիքով, ընդհուպ կարող է մարդկային կյանք արժենալ, իր տեսակի մեջ միակը չէ։ Ամենահայտնի այդօրինակ դեպքը Պողոս Պողոսյանի դաժան սպանությունն էր «Առագաստ» սրճարանում Ռ. Քոչարյանի թիկնապահների կողմից։
Ավազակապետության պարագլուխ իշխանավորներն իրենց օրենքից ու Սահմանադրությունից վեր դնելով, նույնպիսի կարգավիճակ են շնորհել նաեւ այն օլիգարխներին, որոնց դարձրել են ռեժիմի սպասարկուներ։ Վերջին այդօրինակ դրվագը Վարդգես Գասպարի դեմ երկու օր առաջ կիրառված բռնությունն էր Ազգային ժողովի դիմաց Սամվել Ալեքսանյանի ու նրա թիկնապահի կողմից։
Օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած վայրագ ծեծի արդյունքում մահվան դուռն են հասցվել բանակի բժիշկ սպաներ Վահե Ավետյանն ու Արտակ Բայադյանը։ Մամուլի եւ հասարակական քննարկման ակտիվ հակազդեցության շնորհիվ միայն ոստիկանությունն ստիպված եղավ ինչ-որ մարդկանց ձերբակալել սույն գործի շրջանակներում։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ տուժողներին դաժան ծեծի ենթարկողները ռեստորանի եւ Ռ. Հայրապետյանի անվտանգության աշխատակիցներն են եւ գործել են նրա գիտությամբ կամ թելադրանքով։ Գործի անաչառ եւ լիակատար չբացահայտումը եւ մեղավորներին արժանի պատիժ չտալը, ի թիվս այլ հետեւանքների, հատկապես կարող է ազդել բանակի բարոյահոգեբանական վիճակի ու մարտունակության վրա։
Հայ ազգային կոնգրեսը չի հանդուրժելու երկրի, նրա ժողովրդի հեղինակության համար նվաստացուցիչ, պետության հիմքերը քայքայող նմանօրինակ սանձարձակ դեպքերը եւ հայտարարում է, որ աչալուրջ հետեւելու է այս գործի հետագա ընթացքին ինչպես Կենտրոնական գրասենյակի, այնպես էլ խորհրդարանական խմբակցության մակարդակով։
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 5158 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3612 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3459 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
14.06.2013
դիտվել է 2419 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
19.06.2013
դիտվել է 2127 անգամ
Թե ինչ եղավ, երբ մշակույթի նախարարը Դսեղ գնաց
13.06.2013
դիտվել է 1990 անգամ
Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող տեղեկությունների
վերաբերյալ