Բանակ |
18:22, 24 հունիսի, 2012Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Պատվիրակությունները քննարկել են հայ-լիտվական պաշտպանական համագործակցության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: ԼՂ հակամարտությանն առնչվող քննարկումների ժամանակ լիտվական կողմը նշել է, որ իրենք կողմ են հարցի խաղաղ ճանապարհով կարգավորմանը:
Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը: Հայ-լիտվական պաշտպանական համագործակցության իրավական հիմք հանդիսացող և 2002 թվականից գործող նախկին համաձայնագրի որոշ դրույթներ` Լիտվայի ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ դառնալուց հետո կորցրել էին իրենց արդիականությունը, բացի դրանից` անհրաժեշտություն էր առաջացել համաձայնագրի դրույթները համապատասխանեցնել զարգացող հայ-լիտվական պաշտպանական համագործակցության պահանջներին: Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության, պաշտպանական քաղաքականության և ռազմավարության, պաշտպանական պլանավորման և բյուջետավորման, միջազգային խաղաղության աջակցման, մարդասիրական գործողությունների, թիկունքային ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Այցի շրջանակներում Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին և ներկա գտնվել մարտական հերթապահության, խաղաղապահ առաքելության տարրերի և հատուկ նշանակության ուժերի ցուցադրությանը:
ՊՆ-ն հայտնում է, որր այցի շրջանակերում Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին կընդունեն ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3752 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 3451 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 3030 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2253 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
13.05.2013
դիտվել է 2024 անգամ
Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնոց է նետում հանրությանը
13.05.2013
դիտվել է 1791 անգամ
«Վերականգնված» կամուրջը ջնջեց անցյալի հետ կապը