HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի կոմբինատի պոչանքի ջրերով մարդիկ լոբի, եգիպտացորեն են աճեցնում, անասուն արածեցնում (ֆոտո և վիդեո)

Հունիսի 24-ին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի  «Հետքի» աղբյուրը հայտնեց, որ վերաշահագործման օրվանից կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարի  ջրի շրջանառու համակարգը գործել է հազիվ 2 ամիս: «Դրանից հետո այն գործում է պատահական»,- հայտնեց մեր աղբյուրը: Լեռնահարստացման կոմբինատը 2011 թ.-ի մարտին Ճոճկանի պոչամբարի շահագործման իրավունքը ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացել է  ջրի շրջանառու համակարգով աշխատելու պայմանով:    

Ահազանգը ուսումնասիրելու համար հունիսի 25-ին  «Հետքն» այցելեց Ախթալա, ապա Ճոճկանի պոչամբար: Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն ասաց, որ Ճոճկանի պոչամբարի շրջանառու ջրի համակարգի պոմպակայանը գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի սահմանում, այդ պատճառով էլ տեղյակ չէ պոչամբարի ջրի  շրջանառու համակարգի աշխատանքից: Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակից ամեն օր կարելի է տեսնել, թե ինչպես ԼՀԿ-ից  դուրս եկող խողովակներից եկեղեցու դիմացի լանջով պոչանքային հոսքեր են թափվում Ախթալա գետակ:  Քաղաքապետին հարցրինք այդ հոսքերի մասին: Հակազ  Խաչիկյանը տեղյակ էր դրանից. «Դրանք արտադրության մեջ օգտագործվող  շրջանառու համակարգի ջրերն են, որոնք ԼՀԿ-ից Ճոճկանի պոչամբար ուղղվելու փոխարեն, ամեն օր թափվում են Ախթալա գետակ»:

Ջրի շրջանառու համակարգով աշխատելու դեպքում պոչամբարում պոչանքներից քամված ջուրը  պետք է հավաքվի  լճակի մեջ, որն էլ պոմպերով պետք է մղվի  լեռնահարստացման կոմբինատ` արտադրության մեջ կրկին օգտագործելու համար: «Հետքի» այցելության պահին Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը չէր գործում: «Աշխատելու դեպքում աշխատող պոմպերի ձայնը  պետք է լսելի լիներ շրջակայքում, բացի այդ՝ պոմպերով մաքրված ջուրը կոմբինատ մղելու ժամանակ ջրի խողովակները  ցնցվում են»,- ասացին խողովակների թունելի մոտ կանգնած  այրումցիները:

Պոչամբարի՝ Մեծ Այրում գյուղի կողմում գտնվող պոչանքատար խողովակների դիտահորի երկու խողովակներից մեկով  պոչանք էր թափվում պոչամբար, որը փաստում էր լեռնահարստացման կոմբինատում այդ պահին ընթացող պղնձի խտանյութի արտադրության մասին:    

Պոչանքների խողովակների դիտահորի անվտանգությունը ապահովված չէր, այն բաց և մատչելի էր դիտահորի շրջակայքում արածող անասունների համար: Զավեշտալի էր,  բայց  աշխատողները պոչամբարում լոբի, արևածաղիկ և եգիպտացորեն էին ցանել: Ծանր մետաղներով սնված մշակաբույսերի փարթամությունը հիացնում էր պոչամբարի աշխատողներին. «Բա ասում եք՝ պոչամբարը վտանգավոր է, տեսնո՞ւմ եք՝  ոնց են աճել լոբին, արևածաղիկն ու եգիպտացորենը»: Ակնհայտ էր, որ լեռնահարստացման կոմբինատի տնօրինությունն իր աշխատողներին չէր տեղեկացրել պոչամբարի վտանգների մասին: Աշխատողներն էլ հոմուրով էին վերաբերվում իրենց կյանքի համար սպառնալիք հանդիսացող ծանր մետաղներով հագեցած պոչամբարին: Նրանք աշխատում էին առանց պաշտպանիչ  հագուստների: Պոչամբարի աշխատողները մեզ արգելեցին մոտենալ պոմպակայանին:  

Ճոճկանի պոչամբարի չգործող ջրի շրջանառու համակարգի հետ կապված՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրության գծով տնօրեն Լյովա Վարդանյանի՝ «Հետքին» տված հեռախոսային պատասխանները խուսափողական էին. «Ինչու՞, պետք է աշխատեին, ես տեղյակ չեմ»: Ջրի շրջանառու համակարգի ընդամենը 1-2 ամիս աշխատելու մասին Լյովա Վարդանյանն ասաց. «Դա մի քիչ ճիշտ չէ»: Նա չափազանց տխուր ձայնով նաև ասաց, որ տեղյակ չէ ԼՀԿ-ից Ախթալա գետակ թափվող պոչանքային հոսքերից. «Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ: Կիմանամ, հետո կասեմ»:

Ախթալայի ԼՀԿ-ում ստեղծված վիճակի մասին «Հետքը» խնդրեց «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի մեկնաբանությունը: «Դա նշանակում է, որ լեռնահարստացման կոմբինատը պոչամբարի շահագործման նախագծային խախտում է կատարել: Նա իր կողմից աղտոտած ջուրը օգտագործելու փոխարեն արտադրության մեջ թարմ ջուր է օգտագործում և դրանք լցնում է Ախթալա գետակը: Դրա համար պատասխանատվության պետք է ենթարկել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը»,- ասաց Հակոբ Սանասարյանը: Այդուհանդերձ «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ամերիկահայ Մադլեն Թաշճյանը չգիտես որ իրավունքով շարունակում է «բեսպրեդել» գործել Ախթալայում:    

Մեկնաբանություններ (10)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսօր Հայ մարդուն և Հայի գենոֆոնդին սպառնացող ամենամեծ վտանգը Հայաստանի հանքարդյունաբերության (այսպիսի չափերի արդեն հասնող) վնասակար թափոններն/ազդեցություններն են: Այս հարցը ՊԻՏԻ շուտափույթ վեր բարձրացվի որպես ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ հարցի: ՈՎ,ԵՐԲ և ԻՆՉ միջոցներով այս պոչամբարները պիտի մաքրի/ չեզոքացնի? Ինձ տխրեցնում/զարմացնում է այն փաստը,որ ՀԵՆՑ ԱՅՍ տիպի հոդվածների տակ 400-500 կոմենտ չեմ տեսնում:
loreci
Liovin hamacajn em.
axtaleci
Aprenq mernelov?????????
Peter Sherinian
You people need to get your act together. You need to fix this problem and make the mining operation work the way it supposed to with out polluting the envirement. The world is watching Armenia, and all of its businesses need to be operating legally and properly. If you don't understand the credibility factor that goes along with this? Then you need to understand this. The world is watching. Armenians cannot afford to have businesses that are damaging the envirement in Armenia or anywhere else.
ANI
Վարազ Սյունի, դու նորից սկսեցիր քո անիմաստ կոմենտները, արի, արի Հայաստան շենացրու երկիրդ,թե Ամստերդամի հեռվից, համակարգչի առջև նստած հեշտ է ցուցումներ տալը? ինչ ես ժողովրդին շախի գցում թե կոմենտ դրեք? Թե գիտես որ նյութի տակ առաջինն ես մտքերդ արտահայտում, պիտի գրածներիդ 500 հոգի դաբռո տա? Որ մտնում եմ Հետք ու կարդում եմ լալկան ու տխուր քոմենտներդ փոշմանում եմ , ափսոսում եմ ինչի մտա որ մի հատ էլ նյարդերս քո պատճառով խառնվեն:ՄԻ գրի էլի, քո կարծիքն էտքան էլ էական չի: Իսկ նյութի մասին ասեմ սխալ են անում, որ պոչամբարը ինչպես հարկն է չեն շահագործում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ANI(5) - Ես նմանատիպ կոմենտներին այլևս չեմ պատասխանում. խնայում եմ ժամանակս: Քեզ բարի օր:
ANI
ՔՈ ԿՈՄԵՆՏՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԻՆՉ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ? ԻՆՉ ԲԱՐԻ ՕՐ? ԴՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՍ ԻՆՉ ՊՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԵՍ? ՀՈԳՆԵԼ ԵՆՔ ՔՈ ԷՏ ՊԻՍԻՄԻՍՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ,ԼԱԼԿԱՆ ԿՈՄԵՆՏՆԵՐԻՑ, ԲԱՎԱԿԱՆ ԷԷԷԷԷԷԷԷ, ԴՈՒ ՊԱՐԱՊ ՄԱՐԴ ԷՍ, ԳՈՐԾ ԳՏԻ ՔԵԶ, ԶԲԱՂՄՈՒՆՔ ԳՏԻ, ԲԱՎԱԿԱՆ Է ԽԱՌՏԵՍ ՄԵՐ ՆՅԱՐԴԵՐԸ, ՓԱՍՏՈՐԵՆ ՆՄԱՆԱՏԻՊ ԿԱՐԾԻՔՆԵՐ ԷԼԻ ԵՍ ՍՏԱՑԵԼ, ՈՒ ԻՄՈՒՆԻՏԵՏ ՈՒՆԵՍ, ՈՐ ՉԵՍ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՃՃՃՃՃ: ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՄ ՍՊԱՍՈՒՄ, ՈՒՂԱԿԻ ԲԱՎԱԿԱՆ Է ՀԵՏՔԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԱԿ ՄՌԱՅԼ, ՏԽՈՒՐ, ԱԲԻԺՆԻԿԻՆ ՀԱՏՈՒԿ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԵՍ: ԹԵՐևՍ ԱՅՍՔԱՆԸ:
Siranush
հայեր հերիք չի իրար անձնականին կպնեք, իրար կծեկ...կոմենտը դուրներդ չի գալիս մի կարդացեք, կամ լուռ անցեք, ...քաղաքավարությունը երբ պետք է կովկասյան լեռներից անցնի, ձեզ էլ հասնի Վ. Սյունին այնքան հայրենասեր է, որ ուզում է հասկացնել , որ պոչամբարով լոբի ջրողը հետո լոբին տանելու է և վաճառում շուկայում: մի քանիսներ գնում են, նրանց երեխաները ուտում են ու նրանց օրգանիզմում տարիների ընթացքում գոյանում են ուռուցքներ...հասկանալի է սա բոլորին? և այսպես շարունակ, շարունակ, ցեղասպանությունը շարունակվում է... ինչու տառապեն այս անմեղ հայերը... Վ; Սյունեցու սիրտն է ցավում սրա համար, իսկ նա կգա Հայաստան թե ուր կգնա, դա նրա սեփական գործն է....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Siranush (8) - Շատ ճիշտ կոմենտ ես գրել-ավելացնելու բան չունեմ:
Arsen
Անցյալ օրը հեռուստատեսոըւթյւամբ տեսա, որ ասում էին թե այն լոլոիլկներում որի մեջ դեղի երակներ են երևում մի կերեք աղբը նետեք, դե շաաաաաաաաաաաաաաաաաաաատ կներեք էլի այն գործը որը դուք պետք է անեք չթողնեք որպեզի նման լոլիկներ շուկա մտնեն կամ նման սերմեր երկիր մուտք գործեն մեզ խորհուրդ եք տալի աղբը նետենք բա դուք ինչ եք անելու մեկը լինի հարցնի էլի: Նույն էլ պոչամբարները, սխալ են շահագործում պատժեք ու այդպես մենակ իրանք չեն վստահ եմ բոլոր հանքարդյունաբերողներն են: Ես լսել եմ որ Ալավերդիում ևս աղետալի վիճակ է: Բա որտեղ են մեր երկիրը փոխողները ԱՈՒՈՒՈՒՈՒՈՒՈՒՈՒՈՒՈՒՈՒ որտեղ եք փոփոխության կարիք ունենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter