HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միլանոյի» հայցը հասավ Եվրադատարան

Աբովյան փողոցում նախկինում գործող «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանն այլևս հույս չունի արդարություն գտնել Հայաստանի դատական ատյաններում և վերջերս դիմել է Մարդու իրավուքնենրի եվրոպական դատարան: Նա վիճարկում է «հանրային գերակա շահի» անվան տակ իր սեփականությունը օտարելու կառավարության որոշումը։

Հիշեցնենք, որ խանութի տարածքը նրա ձեռքից վերցվեց 2009-ին, սակայն այս տարիներին պետությունն այդտեղ ոչ մի հանրօգուտ ծրագիր չի իրականացրել: «Միլանո» խանութի տարածքն արդեն 4 տարի է՝ ոչ մի կերպ չի օգտագործվում, ոչ մի աշխատանք այնտեղ չի կատարվում: Ընդամենը քանդվել է շենքը, և ո՞րն էր այս դեպքում պետական շահը, հայտնի չէ։

Մինչդեռ «Պետական եւ հասարակական կարիքների համար տարածքի օտարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ եթե օտարված տարածքում նոր սեփականատերը երկու տարվա ընթացքում չի սկսում այն ծրագրի իրականացումը, որի համար օտարվել է տարածքը, ապա նա կորցնում է իր իրավունքը, եւ հողը վերադարձվում է նախկին տիրոջը։ Հենց այս օրենքի համապատասխան հոդվածով էլ հիմնավորվում է միջազգային դատական ատյանին ուղղված հայցը:

Ձեռնարկատեր Հովհաննես Ղուկասյանի մամուլի կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter