HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ տարբերություն կա Վարդան Այվազյանի ու փշատավանցի խանութպանի միջեւ

Սահմանամերձ Փշատավան գյուղի խանութպաններից մեկը վերջերս ամենայն լրջությամբ հետաքրքրվեց, թե ինչ մեթոդ կարող ենք առաջարկել, որ բիզնես չունենա ու հետն էլ շատ արագ եկամուտ ստանա ու դրամական միջոցներ կուտակի: Երբ նշեցինք, թե անհնար է, նա սկսեց ծիծաղել. «Հարիֆ եք, պատգամավորներն ասում են՝ բիզնես չունենք, բայց իրանց փողերը միլիոններով են հաշվում: Գնացեք հարցրեք, թող ձեւն ասեն, հետո էլ ինձ կասեք»:

Դե արի խանութպան Արամին բացատրի, որ պատգամավորներն «ընտրյալ» են, նրանք գտնվում են իշխանության բարձր հովանու ներքո ու անհնար է համեմատվելը: Առավել եւս դժվար է հատիկով մաստակ, ձեթ վաճառող հողում աշխատելու ժամանակ արեւից երեսը վառված գյուղացի խանութպանին բացատրել, որ ինքը չի կարող մրցել շուկան մենաշնորհած «ընտրյալների» հետ, ավելին` իրեն չի ներվի, եթե 150 դրամանոց անձեռոցիկ վաճառելուց ՀԴՄ կտրոն չտրամադրի, էլ ուր մնաց բիզնես չունենալով հարստություն կուտակելու «տեխնոլոգիաները» յուրացնի:

«Գյուղացի ենք, գիտեն՝ բան չենք ջոկու՞մ, ու՞մ հաշվին են փողեր կուտակում, ու՞մ են էշի տեղ դնում»,- մի քանի անուններ թվարկելով՝ ասաց Արամը` դեմ տալով պարտքերի ցուցակը:

Իհարկե, հասկանում ես գյուղացու դժգոհությունը, որ ուզում է ընտանիք պահելու համար բիզնես զարգացնել, բայց ինչպես շատ գյուղացիներ, շարունակում է վարկերի տակ մնալ, քանի որ ինքը «ընտրյալ» չէ եւ պարտավոր է մաքուր աշխատել եւ հայտնվել մրցակցությունից դուրս:

Դե արի նրան բացատրի, որ, օրինակ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանը այն բազմաթիվ պատգամավորներից է, ով երբեք չի թաքցնում, որ վայելում է հարազատ կուսակցության` ՀՀԿ-ի աջակցությունը բոլոր դեպքերում, հետեւաբար նրա հետ հասարակ մահկանացուն համեմատվելու իրավունք չունի:

Ինչպե՞ս կարող է Թուրքիայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղացի խանութպանը հասկանալ, որ Վարդան Այվազյանի 2008 թ. հայտարարագրած 3 մլն 144 հազար110 դրամը մեկ տարի անց` 2009-ին, դառնալու է 3 մլն 147 հազար 700 դրամ, իսկ 2010 թվականին` 10 մլն 618 հազար 890 դրամ եւ 72 հազար դոլար:

Մի ոտքը հողում, մյուսը` փոքր խանութում տքնող գյուղացու աչքում, իհարկե «հարիֆ» կլինենք, երբ ասենք, որ 2011 թ. Վարդան Այվազյանը ձեռք է բերել 18 մլն դրամ արժողության «Reng Rover Sport» եւ 25 միլիոն դրամանոց «Bently» մակնիշի ավտոմեքենաներ, իսկ նրա կինը` Մարիամ Գինոսյանը` 14 մլն 225 հազար 731 դրամ արժողության «Mersedes E350» ավտոմեքենա:

Երբ Արամը «դեմ է տալիս» պարտքերի ցուցակը եւ նշում, թե 3 տարվա պարտքերը չի կարողանում հավաքել, Վարդան Այվազյանը 2011 թվականին հասցնում է կուտակել 46 միլիոն 148 հազար 380 դրամի եկամուտ, որից 43 մլն-ը փոխառություն է եւ մոտ 16,5 մլն դրամի բնամթերքով եկամուտ, իսկ կինը` 15 մլն դրամի եկամուտ, որից 14 մլն-ն է փոխառություն:

2011 թվականին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորն ունեցել է 12 մլն 900 հազար դրամ եւ 72 հազար դոլար դրամական միջոց, կինը` 1 մլն դրամ:

Կարծում ենք՝ Արամը կհասկանա, թե ինչ տարբերություն կա իր ու Վարդան Այվազյանի միջեւ:

Մեկնաբանություններ (11)

masis
karo du chanchum es vardanin kani arcat es stacel aidpes paiqarelu hamar
anna
Vardani u xanutpani tarberutyunn baxtavor astxi tak cnvelna
Գեւորգ
Լուսահոգի Վազգենը մի անգամ էկրանից ուղղակի ասաց - «լափել են!»: Խրատը, թուք ու մուրը սրանց վրա չեն ազդում, շարունակելու են լափել (իրենց երկիրը) այնքան ժամանակ մինչեւ պարանի տակ չկանգնեցվեն: Դա անպայման լինում է, հարցը միայն ժամանակի մեջ է ....
karo
Իրինա/3/ կարծես թե քեզ մոտ օճառն անորակ է, բուրմունքն էլ՝ տհաճ,սիրտ խառնեցնող...
Irina
Lsir Karo chhamarcakves viravorel ..... ojari kariq chka u ete duq ar hasarak mardkanc cheq janachum uremn pakeq dzer poqr berany : Ete jshmartutyuny sirt xarnecnox e uremn duq sti mej eq aprum ...
Getsbi
Վատ ա, էլի, որ սրանք են խորհրդարանում...
Bnapahpan
Ete Ayvazyan@ linelov kirt, graget, shat lav sovorac, professional ev txamardu xosqi ter mard asum en xanutpan apa Bulku masin inch kaseq erevi na el nora saric ijel ha? Ayvazyan@ Bulki chi vor iran voreve nman acakan u cicaxeli anun tan na el lri, prosto inq@ iren aynpaes chi pahi vor iren nman anunnerov anvanen! Kyanqum tesel eq mi lragroxi xpi kam brti, iharke voch! Itarberutiun Bulku Ayvazyan@ kasharaker cher hastat, isk nerkais qaxaqakan vernaxavin nman vercnox u verev tvox mardiq en petq vor verjnakan TALANEN MER ERKIR@!!!!!
Հայ
էդ թալանողներին ու գռփողներին մենք ենք ճանապարհ բացել ու թույլ տվել որ թալանեն, մեր ստրուկի հոգեբանությամբ ու ներողամտությամբ, մեր ծախվելու ու դավաճանվելու պատրաստակամությամբ, ու քանի դեռ մեր մեջ կան խանութպաններ, որ պատերի տակ խոսելուց ու բողոքելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող կամ չեն ուզում անել, ու քանի դեռ կան ավելի վտանգավոր, ирина-ներ ու նմանատիպ շողոքորթ շոպլիկ մորթեպաշտներ, մեր կյանքում ոչ մի փոփոխություն ել չի լինելու. ականջներիտ օղ արեք:
karo
Իրինա, ճիշտ ես կռահել, ունեցածս բերան է, այն էլ փոքր, եթե երախ ունենայի, կլափեի ամեն բան, նույնիսկ ընդերքը և չէի կշտանա, ինչպես քո պաշտպանյալը
Irina
ՄեկնաբաHaj gone mtacum eq inch eq grum? inch shoxoqortelu masin e xosqy ete es nuynisk chem janachum ayd mardun es hetevum em qaxaqakanutyany ev unem im tesakety dra veraberyal ete dzer tesakety ajl e da chi nshankum vor myus bolory shoxoqortum en... ev ar hasarak ete uzum eq inchvor drakan texasharjer katareq mer erkrum asem vor ushacel eq Andranik Margaryanic heto djvar e lineluնությունը...
GALUST
BOLORN EL GITEN VOR VARDAN@ ERKIR@ TALANELU ARAJAMARTIKNERIC E EXEL,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter