Երկուշաբթի, 20 մայիսի

«Ժողովուրդ». ինչո՞ւ է Ծառուկյանը բարեգործական երթուղի բացել


09:52, 28 հունիսի, 2012

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը' Պալաչը, թերթի տեղեկություններով, օրերս դիմել է ՀՀ կառավարությանը, ՏՄՊՊՀ-ին ու կապի և տրանսպորտի նախարարությանը' պահանջելով պարզել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը միայն իրեն պատկանող 289 և 275 համարի երթուղայինների գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել:

Հարությունյանը նշել է, որ նույն հաջողությամբ ԲՀԿ առաջնորդը կարող էր բարեգործական երթուղի աշխատեցնել նաև Աբովյան-Երևան 267 համարի երթուղով, որը պատկանում է իր փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, 261-ի երթուղով, որն աշխատեցնում է ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը' Կարամելի Հարութը (այստեղ մասնաբաժին ունի նաև կապի և տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը), և 0 համարի երթուղով, որը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուին:

Թերթը փորձել է լուրը ճշտել Արթուր Հարությունյանից, սակայն նա ասել է, թե ինքը տեղյակ չէ. «Դիմեք կառավարությանը»:


Գլխավոր էջ

Տես նաև՝



Մեկնաբանություններ (1)
1. Գոհար10:23 - 29 հունիսի, 2012
Կարծում եմ հոդվածի հեղինակը պետք է, որ իմանար.բարեգործական ավտոբուս կա նաև 261 երթուղով, այսինքն բոլոր այն երթուղիներով, որոնք անցնում են ուսումնական կենտրոնների մոտակայքով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»