ՈՒրբաթ, 24 հոկտեմբերի

Երևանի կենդանաբանական այգին կանցկացնի բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն


09:59, 28 հունիսի, 2012

Երևանի կենդանաբանական այգին «Արևորդի» բնապահպանական միջազգային փառատոնի հետ համատեղ ամեն շաբաթ կանցկացնի բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն:

Կինոդիտումները կանցկացվեն այգու' բացօթյա ցուցադրությունների համար նախատեսված տարածքում շաբաթ օրերին' ժամը 20.30-ին: Մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ֆիլմը և մասնակցելու ֆիլմին հաջորդող թեմատիկ քննարկումներին:

Առաջիկա շաբաթ օրերին կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը. հունիսի 30-ին' «Շնակապիկ ավազակները. կապկատագնապ Հարավային Աֆրիկայում», հուլիսի 7-ին' «Բաման և կորած գորիլաները», հուլիսի 14-ին' «Կակաչի խոստումը», 21-ին' «Անդերի վայրի դեմքերը»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»