HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Համատարած բժշկական ապահովագրություն 5-10 տարվա ընթացքում

Հայաստանում տրվել է լայնամասշտաբ բժշկական ապահովագրության մեկնարկը:

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասուլիսի ժամանակ մեծ ոգևորվածությամբ էր խոսում այս ծրագրի մասին: Նրա խոսքով` այն, ինչ 20 տարի շարունակ միայն երազանք էր, այսօր կարծես թե սկսում է իրականություն դառնալ. ապահովագրական գործընթացն ավարտուն երբեք չի լինում, այն շարունակական զարգացում է պահանջում: Առաջին մեծ ենթափուլում` առաջիկա 5-10 տարվա ընթացքում, նախատեսվում է հասարակության հիմնական զանգվածի բժշկական ապահովագրություն:

Հայաստանում ապահովագրության մեկնարկը տվել են արտասահմանյան մասնավոր ընկերություններ, որոնք գիտակցում էին դրա անհրաժեշտությունը: Այժմ այդ գործառույթն իր վրա ստանձնելու է պետությունը, որպեսզի հաջորդ փուլում արդեն մասնավորին պարտադրի իր աշխատակիցներին ներառել պարտադիր բժշկական ապահովագրության մեջ:

Երկու դեպքերում էլ ապահովագրությունը կարժենա տարեկան 52 հազար դրամ: Պետության և մասնավորի միջև կբաշխվեն ապահովագրության տեսակները` կախված իրենց բնույթից: Պետպատվերի շրջանակներում կշարունակեն բուժում ստանալ խրոնիկական հիվանդները, իսկ ստույգ դեպքերի, օրինակ, վնասվածքների դեպքում, ապահովագրական ընկերությունները կպարտավորվեն հոգալ բժշկական ծախսերը:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես շատ ուրախ եմ այս լուրի համար: Սա,ինձ համար, ընտրություններից հետո Հայաստանյան առաջին ամենամեծ նորությունն է,որը բավականին փոխելու է Հայաստանի հասարակությանը: Ես միշտ զարմացել ու հարցրել եմ,թե ինչու Հայաստանում չկա բժշկական ապահովագրություն: Ուղղակի Հայաստանի համապատասխան պետական մարմինները պիտի սկզբնական 10-15 տարում լինեն ՇԱՏ զգույշ և դեռ մասնավոր բժշկական ապահովագրության ձեռնարկություններին չներգրավեն,որովհետև վերջիններս փորձելու են խեղդել համակարգը և գները բարձրացնել:Սա ԾՈՒՂԱԿ է լինելու Հայաստանի համար: 2006 թ.-ին Հոլանդիայում անցում կատարվեց լրիվ մասնավոր սեկտորի կողմից կառավարվող բժշկական ապահովագրության,որի հետևանքով գները (մոտ 2000 եվրո տարեկան հիմա) կտրուկ բարձրացան ու ապահովագրված փաթեթի պարունակությունը նոսրացավ: Բավականին մարդիկ ցանկանում են հիմա հետ վերադառնալ պետականին: Հիմա այստեղ մարդիկ ունեն ՊԱՐՏԱԴԻՐ բազիս (basic) բժշկ. ապահովագրություն ու ԿԱՄԱՎՈՐ լրացուցիչի հնարավորություն: Տարեկան 52 հազար դրամը բավականին մատչելի գին է: Ոչ ՀՀ-ի քաղաքացի Հայերը նույնպես կկարողանան ՆՈՒՅՆ գներով ունենալ բժշկական ապահովագրություն Հայաստանում? Բավականին լավ ու խելացի կլիներ:
STVER
Էս Վարազ Սյունին իրա համար Հոյլանդում նստած ուրախանում ա, մենք էլ այստեղ ճգնելով տնտեսության տակից փորձում ենք դուրս գալ... Հերիք տպագրեք մարդու ով Հայաստանից հեռու շաատ ա ուրախանում...
Stver
Մեկ էլ էդ Վարազին առաջարկում եմ էդ մատչելի 52.000 դրամները մի 10-15 հոգու փոխարեն վճարի ամեն տարի, որ դրսից մատչելության մասին քիչ խոսա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter