HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օղի արտադրող կամ ներմուծող տեղական և օտարերկրյա ընկերությունների համար հավասար պայմաններ են ստեղծվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ կառավարությունը հաստատել է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգիչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը, հաջորդ որոշմամբ սահմանվել նշված ապրանքի ներմուծման արտոնագրման պետական կառավարման մարմինները' ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները։

Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ փաստորեն ներքին արտադրողի և ներմուծողի համար լինելու է բարդ ընթացակարգով արտոնագիր։ Դա նշանակում է, որ սահմանվելու են տեխնիկական չափանիշներ, և ներմուծողներն ու արտադրողները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին։ Ստուգումն իրականացվելու է տարին մեկ անգամ և պարտադիր կերպով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հավելել է.

«Մենք այստեղ հավասար պայմաններ ենք ստեղծում, որովհետև այս պահին ներմուծումը պարզ ընթացակարգով է, իսկ արտադրությունը' բարդ։ Ըստ էության ինչ-որ չափով պաշտպանում ենք տեղական արտադրությունը՝ ստեղծելով հավասար պայմաններ։ Այս ընթացակարգով կուժեղանա նաև հսկողությունը, այդ թվում նաև սննդի անվտանգության տեսակետից։ Միաժամանակ սա համապատասխանում է նաև մեր միջազգային պարտավորություններին, ըստ որոնց պետք է հավասար պայմաններ ապահովենք տեղական և օտարերկրյա ընկերությունների համար»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter