HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտգործնախարարը՝ Արցախում

Այսօր Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին տեղեկացրեց Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին:

Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:

Վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպած սադրանքների լույսի ներքո զրուցակիցները քննարկեցին միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը:

Նախօրեին Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Արցախի խորհրդարանում ու հանդիպում ունեցավ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց  Արցախի խորհրդարանի միջազգային գործունեությանը, վերջերս ԼՂՀ ԱԺ ղեկավարի Լոնդոն կատարած այցելության արդյունքներին:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, միջազգային դիտորդների մասնակցության վերաբերյալ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ ԼՂՀ ԱԳՆ, ուր հանդիպեց նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանին եւ նախարարության աշխատակազմին, որոնց հետ մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների, ինչպես նաեւ դիվանագետների վերապատրաստման շուրջ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ տխուր ու խղճալի է, երբ մի ուրիշ երկրի դիպլոմատից (ասելա թե Հայաստանից) պիտի լսես Փարիզներում ՔՈ «երկրի» լինել-չլինելու հարցի քննարկման երկրորդ-բերան տեղեկություններ: Ով կհարգի կամ անկախ կուզի ճանաչել այսպիսի «երկրի»? ՀԳ. Հուլիսի 19-ի թատրոնի տոմսեր դեռ կան?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter