HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորն անձամբ եղավ պուրակում

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել քաղաքացիական գործի նախնական քննությունը։ Քանաքեռ-Զեյթուն համայնքի մի խումբ քաղաքացիներ ներկայացրել էին հայց ընդդեմ «Մեծմահակ» ընկերության և Երևանի քաղաքապետարանի՝ «Սուրենյան պուրակում ապօրինի ցանկապատը քանդելու, ծառահատումներն արգելելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և շինարարական թույլտվությունը անվավեր ճանաչելու» պահանջների մասին:

Նիստի սկզբում պատասխանող կողմը ներկայացրեց հակընդդեմ հայց, որը դատավորը վերցրեց` ուսումնասիրելու։ Հայցվոր կողմը ներկայացրեց, որ այգում «Մեծմահակ» ընկերության կողմից արմատախիլ են արվել ծառեր, որին հակադարձեց պատասխանող կողմը։ Որոշվեց իրականացնել տեղազննում և կողմերն ու դատավոր Ալվարդ Հունանյանն ուղևորվեցին Սուրենյան պուրակ։

Շարունակությունը կարդացեք այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter