HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային նշանը, իրոք, տեսանելի չի եղել

«Աքիլես» հասարակական կազմակերպության կողմից Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի և փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռուբինյանց փողոցում տեղադրված արագության սահմանափակման ճանապարհային նշանը տեսանելի չի եղել ս.թ. մայիսի 19-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում:

Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայումս իրականացվում է նշված ժամանակահատվածում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի լրացուցիչ քննություն, որի ավարտից հետո կկայացվեն համապատասխան որոշումներ, որոնք ևս սահմանված կարգով կհրապարակվեն:

Ճանապարհային ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter