HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատվոգրեր և շնորհակալագրեր` բուժաշխատողների մասնագիտական տոնի կապացությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բուժաշխատողների մասնագիտական տոնի կապացությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ որակյալ բուժծառայությունների մատուցման, աշխատանքին բարեխիղճ և անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով: 

Փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը նշել է, որ առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունները դրականորեն են ազդում բնակչության սպասարկման որակին և հիմք են հանդիսանում մասնագիտական նոր ձեռքբերումների համար: 

Բուժաշխատողներն իրենց հերթին նշել են, որ, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, շարունակելու են բարեխղճորեն կատարել իրենց առաքելությունը հանուն մարդկանց առողջության պահպանման:

Պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter