Հարգանքի տուրք՝ անհայտ կորած ազատամարտիկներ հիշատակին
Այսօր Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» պանթեոն` Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին, ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու են այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամներ, արցախյան պատերազմի վետերաններ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այցելուները ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ զորավարի շիրիմներին:
Նույն օրը Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվան: Ելույթ ունեցողներն անդրադարձել են արցախյան ազատամարտի հերոսական դրվագներին, հիշել են կորցրած մարտական ընկերներին` խոնարհվելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի առջև:
Միջոցառման ընթացքում Արցախյան ազատամարտում ցուցաբերած արիության համար և Անհայտ կորած ազատամարտիկների օրվա կապակցությամբ մի խումբ ազատամարտիկներ հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել