Հինգշաբթի, 23 հոկտեմբերի

Վահե Ավետյանի մահվան լուրը` ընդվզման սկիզբ, իսկ «Հարսնաքարում» հրավառություն է


23:30, 29 հունիսի, 2012

Արմինե Առաքելյան: Ով ումին կծածկի և կկոծկի քրեաօլիգարխիկ համակարգում' դա այդքան էլ կարևոր չէ, քանզի հիմնականում Հայաստանի իշխանությունները և այլասերված վերանախավում բոլորը հանցագործ մեղսակցության մեջ են և մեր ժողովրդին հրում են անդունդը: Հիմնականը մեր ժողովուրդը և հասարակությունն է, թե իր կենսական զանգվածով երբ է անդարձելի փուլը անցնելու մեր հայրենիքում' ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ օրինաչափի վերածելով: Նմանօրինակ հանցագործությունները «սովորական» և «նորմալ» համարելու հարմարվողականությունը և կամ անզորության զգացումը արժանապատիվ ու արդարատենչ ԸՄԲՈՍՏԱՑՄԱՆ վերափոխելով: Յուրաքանչյուր իրավունքի համար պահանջատեր ու անկոտրուն պայքարը ավելի է ճեղքելու այս քաղցկեղային համակարգը և իր ներսից իսկ ծնում է նորը և առողջը:

Անահիտ Բախշյան: Աննկարագրելի վիշտ է, ցավակցում եմ Վահեի ծնողներին, ընտանիքին, քրոջը; Մեր հասարակությունը պետք է ինչ-որ ձևով ընդվզի: Ինչ երեսով մենք պիտի նայենք Վահեի ծնողների, կնոջ, երեխաների ու հարազատների աչքերին: Այ ժողովուրդ, չի կարելի լռել, չի կարելի, ոնց եմ հուսահատվում անզորությունից:

Իզաբելլա Աբգարյան: Վահե Ավետյանի սպանությունը պիտի դատապարտեն բոլորը և պահանջեն առավելագույն պատիժ մարդասպաններին: Կապ չունի, թե ով որ կուսակցությունից է, ով ինչ հայացքներ ունի: Սպանվել է մեզանից մեկը: Եվ սա կարող է վերջին սպանությունը չլինել: Կուսակցություններ ու անհատ պատգամավորներ, քաղաքագետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ ... սպասում եմ ձեր դատապարտող ելույթներին ու ասուլիսներին: Սպասում եմ, որ հետամուտ եք լինելու այդ տականքների դատավարությանը և առավելագույն պատժին, որ նրանք արժանի են:

Մարիամ Պետրոսյան: Ինձ համար թշնամին ազգություն չունի և ոչ էլ արյունակցական կապ անգամ, եթե տականք է, ուրեմն թշնամիս է ու պիտի խստագույն պատժի արժանանա պիտի ստանա արժանի պատասխան հարված ճակատագրից....պիտի....հիմա կասեն ոմանք քրիստոնեական չեն, գիտես Աստծուն ինձանից շատ չհավատաք և չվախենաք, բայց դուք կարծում եք էդ տականքը, որ մահացու ծեծի է ենթարկել, պիտի զղջա՞ր:...Չաստվածների «հուշարձանները» պիտի քանդել, պիտի արդարամիտ լինել ու չնայել, անգամ նրան, եթե տականքը հարազատ որդիդ է....Ես այդպես եմ մտածում...

Մելանյա Պետրոսյանց: Իսկապես, մարդկային տականքությունը երբեմն սահմաններ չի ճանաչում: Հենց հիմա՝ ժ.21.45-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում 5 րոպե շարունակվող հրավառություն է տեղի ունենում: Ավան համայնքում մարդիկ դուրս են եկել պատշգամբներ, լաց են լինում, անիծում, չեն ներում: Միթե Ռուբեն Հայրապետյանը չի տեսնում, չի լսում այս հրավառության գըմբգըմփոցներն ու լուսավորված երկինքը: Ամոթ: Հազար ամոթ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (38)
1. ՀԱՅ23:59 - 29 հունիսի, 2012
Պատիժ մարդասպաններին ? էդ անգլուխ, անհայացք, տհաս անասուններին? դրանք ամենաթույլ օղակն են ախր ...պետքա դրանց հոտը գլխից արմատահան անել...էդ նեմեցա-լֆիկա նմաններին պատժել այս բառի ամենադաժան իմաստով...այս ամենը գուժում է Հայաստանի անվերադարձ կորուստը...սթափվենք` այլապես ՎԵՐՋՆ Է....
2. ՀԱՅ00:31 - 30 հունիսի, 2012
Անպատժելիության ու ամենաթողության ստեղծված այս միջավայրը պարզորեն հուշում, որ մեր վայ իշխանությունները միտումնավոր են գլխատում ազգին, խթանում են արտագաղթը, որ առանց ներքին դիմադրության ու գլխացավանքի հանձնեն ՀԱՅԱՍՏԱՆԸ...այլ մեկնաբանությունները սպառված կարելի է համարել...
3. Քնար07:03 - 30 հունիսի, 2012
Սգում և ցավակցում ենք... Ճամպրուկներս կապենք և մեկնենք պանդխտության, թողնենք, որ դրանք իրենք իրենցով "Հարսնաքար"-երում հրավառություններ անեն։ Ժողովուրդն ասում է. "մենք ձեր ետևից չհասանք, բայց դուք հասնեք մեզ"։ ՈՒր ես դու՝ Աստված, զրկել ես մեզ քո պահապան ձեռքից։
4. Մանե Հակոբյան07:41 - 30 հունիսի, 2012
Համաձայն եմ Էդիկ Բաղդասարյանի հետ, պետք չի հուսահատվել:Պետք է անպայման հասնել նրան, որ հանցագործները ցմահ ազատազրկվեն, Ռ. Հայրապետյանն իր պատգամավորական մանդատը վայր դնի եւ զրկվի այսուհետ պատգամավոր դառնալու կամ պետական պաշտոններ զբաղեցնելու, շատ լուրջ գումար նրանից բռնագանձվի, որպես հատուցում բռնի կերպով սպանված երիտասարդ, խոստումնալից բժիշկի մահվան պատճառ դառնալու համար...իսկ «Հարսնաքար» համալիրը առգրավվի եւ վերածվի մշակութային կենտրոնի, ուր մի անկյունում վառ պահվի Վահե Ավետյանի հիշատակը որպես հիշեցում ... Լույսերի մեջ լինի հոգիդ Աստծո Արքայությունում սիրելի Վահե:
5. Hay08:46 - 30 հունիսի, 2012
Arajhin@ petq e oligarx@ patjvi. Patjhogh sakayn, chi gtnvi, vorovhetev naxagahakan @ntrutyunneric araj, Serzh@ aveli shat nemec ruboyi kariq@ unei, qan ardarutyun verakangnelu kam joxovrdi ajakcutyan@ u verabermunqin arajananalu. Hanrapetakan@ u naxagan chpetq e beglaryanin het bereyin. hima aveli qan hamozvats em, vor ayd karavarutyun@ qrea-oligarxik banda e.
6. Ընթերցող09:04 - 30 հունիսի, 2012
Մահացավ ոչ թե հայոց սպան, այլ հայոց բանակը: Այսքանից հետո պարզ երևում է, թե այսօրվա զինվորական ղեկավարությունը ինչպեսի հարգանք է ունեցել մեր բանակի նկատմամբ պատերազմի տարիներին: Մարդիկ հիշեք. հուլ ու հպատակ ծառայեք ղեկավարությանը, ինչպիսին էլ այն լինի, եթե չես կարող դուռդ բաց է, կարող ես մի դժողքից գնալ մյուս դժողքը: Հայ օլիգարխի դեմ խաղ չկա, ոչ թե նա է ուժեղ այլ հասարակ մարդն է թույլ, ես կասեի անգրագետ, իսկ անգրագետը դատապարտված է մի խուլ անկյունում ապրելուն: Ծրագրված բանի դեմ չես կարող գնալ, դեմդ բետոն է, ցցված մեխ: Հայոց բանակի սպաններին առաջարկում եմ իրենց համար մի ռեստորան ստեղծեն ու այնտեղ իրենց ժամանակն անցկացնեն: Այսուհետ, այն սպան ով մտնի սպանդ-ռեստորան, ուրեմն նա կնսեմացնի զինվորականի պատիվը: Ժողովրդիս հեռվից Աստծո օրհնությունն եմ ցանկանում:
7. GEGHAM09:09 - 30 հունիսի, 2012
Սա հետևանք է նրան, որ մարդիկ հանդուրժող չեն, բարի չեն, ներողամիտ չեն. Էդուարդ Շարմազանով HIMA EL INCH LINUM A GCUM EK HASARAAKUTYAN VRA,,,AMOT UNECEK..,,,,,,...CHNAYAC VORTEXIC,,,?
8. rita09:10 - 30 հունիսի, 2012
mek e mardaspany astcoc karni ir patijy menk klsenq da
9. gayane10:09 - 30 հունիսի, 2012
Ժամանակն է, որ ժողովրդից պահանջեն ոչ թէ հանդուրժող լինել , այլ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ երկրում կատարվող բոլոր օրինախախտումների նկատմամբ: Հանդուրժողականությունը անտարբերություն է և իշխանությունների կողմից քարոզվող հանդուրժողականությունը դարձել է պատուհաս երկրի գլխին: Այո, միայն անտարբեր, իր ապագայի նկատմամբ սպասելիքներ Չունեցող ժողովուրդը կարող է հանդուրժող լինել քրեաօլիգարխիկ իշխանությունների նկատմամբ և գառան հեզությամբ տանել ամեն տեսակ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մարդասիրական, բարոյական ճնշումների ու արտահայտությունների նկատմամբ: Ժամանակն է, որ ժողովուրդը լինի պահանջատեր: Խորապես ցավակցում եմ Վահեի ծնողներին, կնոջը, երեխաներին, բոլոր հարազատներին: Մենք բոլորս Վահե Ավետյան ենք:
10. GAGIK10:26 - 30 հունիսի, 2012
SOVET@ FASHIZMIC AZATVEC 1945 TVIN BAJC MENK MINCHEV HIMA NEMEC ENK XAXACNUM
11. Lusine11:46 - 30 հունիսի, 2012
Ցավում եմ, ահավոր է, անմարդկային, անասնական հաշվեհարդար....և գիտե՞ք որն է ամենաահավորը, որ բժիշկներն իրենց տոնը նշել են հենց նույն Հարսնաքարում, էդ դեպքից ընդամենը 4 օր անց..... էլ ումի՞ց ինչ եք պահանջում.....
12. kkkkkkk12:36 - 30 հունիսի, 2012
Այս տղայի տեղը կարող էր լինել մեզանից յութաքնչյուրի հայը,ամուսինը,եղբայրը:Ազգ կոչ եմ անում քեզ սթափվիր մինչեւ երբ ես հանդուժելու այս ամենը..................միթե մեր ազգը այսքան վախկոտ ու անթասիբ է ,չեմ ուզում հավատալ
13. vd15:41 - 30 հունիսի, 2012
ցավակցում եմ Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին , բարեկամներին, ընկերներին .կյանքներս կերաք արդեն այ նեմեցռւբոներ այ լֆիկներ հելեք վեշներդ վերցեք դավայ ելեք ստից ձեզ ովա իրավունք տվել որ սենց բաներ անեք ..կրակն ընգանք այ նեմեց որ դեպուտատ ես որ անձեռնմխելի ես ինչ ուզես որ պահին ուզես հա տւպօյ տո էս ձեր երկիրը չի ....մի հատ ել չի ամաչում քո էշության պատճառով ստե մարդա մահացել դու քո որջում քեֆ ես անում սայլուտ ես տրաքցնում...անուղեղ չես մտածում որ մի օր ետ սայլուտների պես դու ես օդ թռնելու......ՄԱՐԴ ՉԵՔ ԵՂԵԼ ՉԵՔ ԵԼ ԸԼԻ
14. MASIS17:42 - 30 հունիսի, 2012
YERP CHI MNUM YELQ U JAR........ GOCH POLOR KITAKIC HAYRENASERNERIN EGEL E PAH@ HEXAPOXUTYAMP POXELU,POXELU AMEN PAN VOR ANARDAR E MER AZQ@ ARJANI CHE ERA SEPAKAN ERKRI MEJ ESPES U ESKAN DANJVY ANARTARUTYUNERI VERCH@ MENG ENK TNELU U VOCH URISH@ HAMBERUTYAN BAJAK@ EL LCVEC,ARANC MI GATIL ARYAN BEDKA SHARJVEL SGSENK PAC KORCATUL HAVAGVELOV AZADUTYAN HRAPARAQUM U BOLOR XELOG MARTIK OVGEL MTAHOGEN MER AZGI APAKAYOV TOX ARAJNORDEN MEZ U VSTAH EM VOR BOLORS MEYASIN GKAROXANANG POXEL AZAT ARTAR HAYASTAN.
15. victory19:01 - 30 հունիսի, 2012
Խորապես ցավում եմ Վահեի մահվան բոլոր բարեկամներին և բոլոր նրանց,ովքեր ճանաչում էին այդ հրաշալի մարդուն,սա է այն ամենը ինչ կատարեց այդ ՆԵՄԵՑ-ը,և նման մարդուն վստահել են ֆուտբոլի ֆեդերացի,ԱԺ մանդատ աբսուրդ,աբսուրդ միմիայն,և եթե պարոն նախագահը ոչ մի քայլ չանի այս ամենի կապակցությամբ,ուրեմն ինքը ևս համամիտ է այդ հաստավիզերի հետ...
16. hay20:01 - 30 հունիսի, 2012
ur en Vaheyi @nkerner@? miyayn xosqov ban durs chi ga! vagh@ myous or kmoranaq...
17. էլի Հայ21:13 - 30 հունիսի, 2012
Լավ, որ ծեծվողը ու մահացողը քչից թե շատից հայտնի չլիներ,զինվորական բժիշկ չլիներ, ուրեմն սուսուփուս կարելի եր ծեծել ու սպանել? մեր օլիգարխները առաջին անգամ են մարդ ծեծում ու հռհռում մեր վրա? մազալու ժողովուրդ եք,Անահիտ Բախշյանով, Մարինե Պետրոսյանով բանով ընենց համախմբված խառնվել եք իրար, որ մի հասարակ հայ բոմժի (հայ մարդու) ծեծեին ու սպանեին հաստատ ոչ մեկիտ վեջը չեր լինի, այ էստեղա մեր դժբախտությունը:
18. Hay_Axchik (NeNe)21:55 - 30 հունիսի, 2012
2. ՀԱՅ lriv hamamit em!!! Te che poqr hashvov et axranikn ela mexk,,, nra uxexn el en verevneric hanel.... :(((((((((
19. nare23:47 - 30 հունիսի, 2012
Boykotela petq et Merlatun HARSNAQAR@. Ov tasib uni pti boykoti et Nemeci u ira debil @nkeroj Lfiki obyektneric u xanutneric ogtwel@. URA TASIBNERT JOXOWUURDՄեկնաբանությունը...
20. LALA09:11 - 1 հուլիսի, 2012
VAHEYI MOT HERTAGRVAC 40 HIVAND KAR
21. ARDUM14:17 - 1 հուլիսի, 2012
Amenavtangavor djnamin vor go mej na vga patmutyan tarber depger u hasnelov menchev hutai 30 arzad@. Artakin djnamin chi garoxacel mez bnajnjel payc cavog srti jermag jartn sgsela nergin tshnamuc girargvel.Artagaxd,otaramoludyun,anhavadutyun,anbaroyakanudyu,u eli shat me erevutner vor senc sarunakvelu tepqum meng azgov gercanvelu enk.
22. Janna18:35 - 1 հուլիսի, 2012
cavum em, DINQI spanutyunic el sarsapeli, nran spanecin turqer@, isk Vaheyin HAYER@, amot mez, ayspes enq gnum GENOCIDI chanachman 100-amyakin
23. Prosto mi mard11:48 - 2 հուլիսի, 2012
Ete ays anardarutiun@, qcel@, xapel@, bezpridel@ sharunakvi karavarutian kam nranc mterimneri koxmic karcum em nor Teileryanner en haytnvelu Hay joxovrdi mejic bayc voch te Turqeri dem ayl ays XULIGANNERI DEM!!!!!! Inqs hishum em mi depq erb uzum ei hets mi qani hogi srancic veri tai......... AHAVOR XULIGANNER EQ, HAYRENIQ CHUNECOX MARDIQ EQ, MENQ CHENQ GNALU HAYASTANIC DUQ CHEQ MARSELU !!!!!!!!! Karcum em im pes shatern en mtacum!
24. Manvel12:52 - 2 հուլիսի, 2012
Այն, ինչ կատարվում է Վահեի շուրջը, ունի նաև լուրջ վտանգներ: Այն տպավորությունն է, թե հասարակությունը վերջապես, վերջապես հայտնաբերեց իր կյանքը ապականողներին: ...Նեմեց, Լֆիկ, Սերժիկ, Մուկ, հայոց աշխարհի ճարտարապետ Տիգրան, Բուռնաշ, Դոդի Գագո, Չոռնի Գագո, ...., ասես հայտնաբերվել է թշնամին, իսկ հպատակները ընդվզել են վերջապես... Սրանից բոլշևիզմի հոտ է գալիս: Սրանք «կգլխատվեն», բայց կյանքը էլի չի լավանա: ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՆՆ Է ՊԽՏՈՐ, ՇՓՈԹՎԱԾ, զուրկ իրերի իրական վիճակը ճիշտ գնահատելուց: Էդ կատաղի ընդվզողների մի մասը իր ներսում, իր էության մեջ նորմալ լֆիկ ու նեմեց ռուբո է, պարզապես այս պահին նրանք բատեկադի այս կողմում են, սոված են ու գազազած....
25. Gago15:57 - 2 հուլիսի, 2012
Joxovurd Jan sranic heto ekeq linenq Bolors Meki Mek@ Bolori Hamar. voch mi Hayi cavi nkatmamb antarber chlinenq kanqnenq koxqin minchev ver minchev ardarutyan verakangnum@
26. ARARAT16:53 - 2 հուլիսի, 2012
GAGO-IN AY CAVT TANEM ESKAKAN HAYAVARI ES MTACUM ASTVAC KO NMAN MTACOXNERIN SHATACNI U MER YERKIR@ DRAXDI E VERACVELU EL ARTAGAXTOX CHI LINE MER ERKRUM,BOLOR@ ASELU EN KNANG DRAXD( HAYASDAN). .APRES
27. Karen18:25 - 2 հուլիսի, 2012
BOLORS IRAR HET SRANC DEM!!!!!!! SRANQ KERAN MER ERKIR@!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
28. Mard18:43 - 2 հուլիսի, 2012
CHstacvac HAVATANQ VOR POXENQIC HETO sa el hajord poxeln er paron naxagah???????
29. Karen18:45 - 2 հուլիսի, 2012
Misht asel em u kasem verjin tarinerum sranq ERKIR CHEN KARUCUM ayl DUQYAN EN SHINUM!!!!!!!! LKTINER
30. STS09:39 - 3 հուլիսի, 2012
Ցավակցելով հանգուցյալի ընտանիքին, պետք է նշեմ, որ իհարկե այստեղ այն թեման չէ, որ սա համարենք օրինաչափ, ոչ ոք իրավունք չունի նման կերպ արտահայտվելու, բայց վստահաբար պետք է ասել, որ ընդհանուր միջավայրը խիստ օրինաչափ է: ՕՐԻՆԱՉԱՓ է այնքանով, որ նույն մարդկանց, ումից բողոքում ենք, լինի լֆիկ թե նեմեց թե......, այդ տեղում դրել է նույն հայ ազգը: Ու դա արել է հենց Ռ. Հայրապետյանի վերը նշված ելույթներից հետո, ու ծաղրի ենթարկվելով Ս. Ալեքսանյանի կողմից: Ընտրությունից առաջ շրջում էր ՍՄԱՐԹՈՎ ու ասում կնիկս փող չի տալիս: Ակնհայտ ծաղրանք, որի դեմ չընդվզելը, որը հաշվի չառնելը, ու ավելի պարզ ասած, էդ մարդուն ԱԺ աթոռին նստացնելը, որը կրկնում եմ ՀԱՅՆ ա արել,բերում է հենց նման վիճակի, որի հանգուցալուծումը կարող է լինել վիրավորանք, անարգանք, թալան.... մահ....................
31. ASR12:05 - 3 հուլիսի, 2012
Պետք է նրանց այդ նուն զինծառայողների օրը գցեին, ովքռր 5-10 հազարական դրամներով քվեարկել են էդպիսիների օգտին, սա դեռ սկիզբն է հլա սպասեք 1 տարի հետո...
32. HAY13:58 - 3 հուլիսի, 2012
CHEM UZUM HAVATAM VOR AMEN MI JOXOVURD ARJANIA IR KARAVARUTIANY EV AZGAIN JOXOVIN. JOXOVURD VOTQI HELEQ, SRANQ CRAGRAVORVAC AMEN INCH ANUM EN VOR TOXNENQ GNANQ AYSTEXIC, PARZ CHI VOR TURQERI PLANN EN SHARUNAKUM EREVI BOLORIS CAXEL EN ARDEN!!!!! ZARTNIR LAO..............................
33. Gago16:04 - 3 հուլիսի, 2012
Joxovurd JAN cavali a vor Vaheyi mah@ piti liner nor boloris senc zartnacner es antarberutyan qnic , bayc sranic heto ov im Hayeric mekin amenatuylin/anpashtpanin um uzum a lini iravunq@ votnaharec patasxan a talu azgi / boloris araj. minchev ardarutyan verakangnum . Sranic Heto Meks Bolori Bolor@ Meki Hamar
34. Jasmen14:09 - 4 հուլիսի, 2012
Petq e datven bolor nemecner@, Vahei nman cecvoxner@ shat-shat en.
35. SOAD00:51 - 5 հուլիսի, 2012
Astvac hogin lusavori Vahe Avetyani. anmitner@ mtacum en vor irenq anmah en u es amen@ Astcun irenc mej chunenaluc e. inchpes kareli e nman ararq? Che vor Astvac boloris el havasar e staexcel. Cavum em vor korcrel en irenc Astvacain patker@ ev nmanvel en pitbulneri........
36. SOAD00:55 - 5 հուլիսի, 2012
Sireliner mi ban el chmorananq Astcu ahex datastani masin, es mardik enqan vor karecan marmin spanel baic hogin erbeq,
37. DAOS17:50 - 6 հուլիսի, 2012
el harsnakar chmnac veracvec GEREZMANAKAR.
38. Hamo3019:50 - 7 հուլիսի, 2012
Nman banerin petqa verj tan oxranik@ ova? pahaka inc iravunq unen mard teten iravunq@ tvela iranc shef@ Ruben Hayrapetyan@ (Nemec Rubon ) patije petqa kri neev en mard@ ovor iravunqa tvel mard teten eti ksharunakvi enqan mincev Hay azga@ joxovurd@ chelni u dra dem@ cpaiqari eti ci vercana Hay joxovurd mi vaxeceq pashpanek dzer iravunq@ mi tuil tveq mardik ovor shat pox unena nman baner ani u ANPATIJ mnan.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»