10:24, 30 հունիսի, 2012Հիմա ավելի է սրվում հարցերի հարցը. «Հարսնաքարի» սահմռկեցուցիչ հանցագործությունը ամբողջությամբ կբացահայտվի՞, թե՞ ոչ, կպատժվե՞ն բոլոր հանցագործները, թե՞ միայն ծեծի անմիջական մասնակիցներից ոմանք:
Օրերս պարզվեց, նաև ոստիկանությունը, ըստ էության, պաշտոնապես հաստատեց, որ ծեծողներից ամենաակտիվը՝ Գարիկ Մարգարյանը, ոչ թե «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցն է, այլ այդ ռեստորանի տիրոջ՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահը:
Բազմաթիվ տեսակադրեր ապացուցում են, որ Մարգարյանը ամենուր ուղեկցում է Հայրապետյանին: Ու դժվար է հավատալ, որ հենց այդ օրը նա չի եղել իր շեֆի հետ: Ամենահավանականն այն է, որ ծեծի պահին շեֆը եղել է ռեստորանում կամ իմանալով, որ ռեստորանում ինչ-որ մարդիկ «իրենց լավ չեն պահում», իր թեկնապահին ուղարկել է չարաճճի հաճախորդներին «դաստիարակելու» գործը տեղում ղեկավարելու նպատակով:
Իրավապահների համար սա դժվար չէ պարզել: Պետք է ընդամենը մի քանի պարզ քննչական գործողություն կատարել: Օրինակ, հարցաքննության ժամանակ կալանավորված Մարգարյանին հարցնել՝ ինքը շեֆից հրահանգ չի՞ ստացել՝ «դաստիարակելու» հաճախորդներին: Կամ ստուգել Մարգարյանի հեռախոսը՝ պարզելու համար, թե դեպքին նախորդած մեծ ժամվա ընթացքում ում է զանգահարել, ումից է զանգեր ստացել: Ստուգել բոլոր այն հեռախոսահամարները, որոնցից այդ մեկ ժամվա ընթացքում օգտվել է նրա շեֆը...
Մի խոսքով, այս հանցագործությունը շատ հեշտ է բացահայտել: Միայն ցանկություն է պետք: Այ հենց այստեղ է, որ մեղմ, շատ մեղմ ասած, կասկածներ կան: Ախր խոսքը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ օլիգարխի՝ Ռուբեն Հայրապետյանի՝ հայտնի Նեմեց Ռուբոյի մասին է: Այս մտերմությունը ներկայիս ՀՀ-ում շատ ավելի ծանրակշիռ է, քան մարդու կյանքը:
Մեկնաբանված
Կարդացված
14.06.2013
դիտվել է 2979 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
18.06.2013
դիտվել է 2938 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 2913 անգամ
Փնտրում եմ ընկերներ
12.06.2013
դիտվել է 2643 անգամ
Որտե՞ղ է գտնվել վարչապետը այն պահին, երբ իր անունով «օֆշորում» ձեռնարկություն էր
գրանցվում
12.06.2013
դիտվել է 2248 անգամ
Կավալենկո Շահգալդյան. «Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, կարծում եմ
բնակչության մեծամասնությունն ինձ կհիշի»
14.06.2013
դիտվել է 1953 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են