Երեքշաբթի, 21 մայիսի

«Զվարթնոցի» հաշվառման բաժնի վերահսկիչը բերման է ենթարկվել. հարուցվել է քրեական գործ


11:48, 30 հունիսի, 2012

Հունիսի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը Երևան-Օդեսա չվերթով իր հարսին ճանապարհելիս՝ հաշվառում անցնելու ընթացքում, հաշվառման աշխատակիցը իրենց 17 կգ հավելյալ քաշի համար պահանջել և ստացել է 15.000 դրամ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ աշխատակիցը «Զվարթնոց» օդանավակայանի հաշվառման բաժնի վերահսկիչ, 1983 թ. ծնված Արմենակ Ս.-ն է, որը բերման է ենթարկվել:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»