HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամը 21:00-ին «Հարսնաքարի» մոտ տեղի կունենա մոմավառություն Վահե Ավետյանի հիշատակին

Հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվեց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում մնալուց հետո իր մահկանացուն կնքեց հունիսի 29-ի երեկոյան:

Ավետյանին և իր ընկերներին ծեծի ենթարկած անձինք՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները և «Հարսնաքարի» աշխատակիցները, պատասխանատվության չեն ենթարկվել:

Այսօր՝ 21:00-ին, միացեք մեզ Ավանի «Հարսնաքար» ռեստորանի մոտ՝ մոմավառություն կազմակերպելու Վահե Ավետյանի հիշատակին և բողոքի ձայն բարձրացնելու սանձարձակ օլիգարխիայի ու մարդասպանների խրախճանքի դեմ:

ՀՀ-ում ամենաթողության կարծրատիպը վերացնելու նպատակով ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՆՄԱՆ պիտի պահանջենք Ռուբեն Հայրապետյանին անհապաղ զրկել պատգամավորական մանդատից և ցմահ ազատազրկման դատապարտել նրա հանցագործ կամակատարներին, ովքեր կազմակերպել և իրականացրել են Վահե Ավետյանի սպանդը:

Միաժամանակ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆՔ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, «Բջնի» և «Նոյ» հանքային ջրերի ապրանքատեսակները:

Այսօր 21:00-ին բոլորս մեր բողոքն ենք արտահայտելու Հայաստանում Հանրապետությունում պետականորեն հովանավորվող սարսափելի և անմարդկային բարքերի դեմ:

ՀՀ ինքնորոշված քաղաքացիներ

Մեկնաբանություններ (2)

vd
շներ ու ձեր նմաններն են գրում ու պահպանում մեր օրենքները .....դրա համար ել ամեն օր սենց դեպքեր են լինում հել փախի ստեղից էտ ինչ բանա արդեն հայերն ել չեն կարում հանգիստ ապրեն իրանց երկրում տո այ նեմեց ուժդ մենակ հայերի վրայա պատում կրակն ընգանք որ ՀՀԿ-ից ես
Garo
Boycott EVERYTHING that belongs to Ruben Hayrapetian.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter