00:18, 1 հուլիսի, 2012Քիչ առաջ Լոս Անջելես քաղաքի ՀՀ հյուպատոսարանի առջեւ սկսվել է ամերիկահայերի բողոքի ակցիան: Մասնակիցները դատապարտում են հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպը, ինչին զոհ դարձավ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը:
Ինչպես «Հետքին» տեղեկացրեց «Հորիզոն» հեռուստաընկերության լրագրող Անի Թադեւոսյանը, այս պահին հյուպատոսարանում ոչ ոք չկա, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել արարքի բոլոր մեղավորներին:
Մասնակիցների ձեռքին եղել է ծաղիկներ' վրան փակցված Վահե Ավետյանի լուսանկարը: Ամերիկահայերը բողոքի ակցիային մասնակցում են ոչ հոծ զանգվածներով: Գալիս են ծաղիկներ դնում հյուպատոսարանի շենքի առջեւ եւ հեռանում են:
«Ասպարեզ» թերթի խմբագիր Ափո Պողիկյանի ասելով՝ Ռուբեն Հայրապետյանը պետք է խորհրդարանից դուրս գա, պատժվեն մեղսակիցները եւ պատասխանատվության կանչվեն, եւ պատժվեն նաեւ նրանք, ովքեր քաջալերել են անպատժելիության մթնոլորտը:
«Մենք միշտ հետամուտ ենք լինելու հարցի վերջնական լուծմանը»,-ասել է Ափո Պողիկյանը:
«Սա անուղղակի ազդում է մեր երկրի վիճակին, մեր երիտասարդությունն է թողնելու մեր երկիրը ու գնա: Դրա պատճառը ոչ թե անգործությունն է, այլ այս անկայունությունը, ուր ապագա չկա: Մենք չպետք է հանդուրժենք այն, ինչ կատարվում է մեր հայրենիքում: Մենք այսպիսի անկախություն չենք երազել»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից Արմիկ Բաղդասարյանը:
Ամերիկահայ Անժելա Բարսեղյանն էլ ասել է, թե «Հայաստանը վերածվել է ջունգլիների: Իշախությունը, որ պետք է օրինակ հանդիսանա ժողովրդի համար, նրանց օրինակը միայն վայրենիությունն է: Հայաստանի իշխանություների վարվելակերպը բոլորովին ընդունելի չէ Սփյուռքի համար:
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 4385 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3251 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3183 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
14.06.2013
դիտվել է 2164 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
13.06.2013
դիտվել է 1503 անգամ
Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող տեղեկությունների
վերաբերյալ
13.06.2013
դիտվել է 1464 անգամ
Վ. Չախալյանը դատի է տալիս Վրաստանի նախագահին, նախկին վարչապետին,
նախարարին և
պատգամավորին