Չորեքշաբթի, 30 հուլիսի

Ինչպե՞ս են հարստանում Գագիկ Խաչատրյանն ու կինը

Գրիշա Բալասանյան


00:17, 2 հուլիսի, 2012

Ի՞նչ են «խոսում» պաշտոնական թվերը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն իր ունեցվածքի պատճառով հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Սակայն իր գույքի եւ եկամուտների հայտարարագրերով ցույց է տալիս, թե «համեստ» կյանքով է ապրում:

Ուսումնասիրելով Գագիկ Խաչատրյանի՝ 2009թ. գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, պարզվում է, որ նա այդ տարի ունեցել է ընդամենը 53 միլիոն 833 հազար 900 դրամ եկամուտ եւ ուրիշ ոչինչ:

Նույն «չոր ու ցամաք» վիճակին է եղել նաեւ 2010թ-ին: Այդ տարի էլ հայտարարագրել է միայն դրամային եկամուտ եւ ուրիշ ոչինչ` 58 միլիոն 75 հազար 880 դրամ:

2011թ.-ը բեկումնային է եղել Գագիկ Խաչատրյանի կյանքում: Այդ տարի պետեկամուտների կոմիտեի նախագահը, թեեւ  ոչ շարժական, ոչ անշարժ գույքի հետ կապված գործարքներ չի արել, չի ունեցել արժեթղթեր, այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ, ինչպես նաեւ 8 միլիոն դրամը կամ համարժեք արժույթը գերազանցող գույք, սակայն հայտարարագրել է մի քանի անգամ շատ ֆինանսական միջոցներ, քան նախորդ տարիներին:

2011թ.-ի ավարտին Գագիկ Խաչատրյանն ունեցել է 278 միլիոն դրամ եւ 2 միլիոն 980 հազար դոլար: ՊԵԿ նախագահի նույն տարվա  միակ եկամուտը եղել է նրա աշխատավարձը` 8 միլիոն 463 հազար 500 դրամ:

Գագիկ Խաչատրյանի եկամուտն ու դրաման միջոցներն` ըստ տարիների

Արժույթ

2009թ.

2010թ.

2011թ.

Դրամ            

53.833.900

58.75.880

278.000.000

Դոլար

 

----    

----

   2.980.000

 

 

Իր ֆինանսական միջոցներով ամուսնուն չի զիջում Գագիկ Խաչատրյանի կինը` Լաուրա Եփրեմյանը: Նա էլ անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաեւ ներդրումների ու արժեթղթերի հետ կապված գործարքներ չի կատարել, սակայն հայտարարագրել է միլիոնների հասնող դրամական միջոցներ:

Լաուրա Եփրեմյանը 2011թ.-ին հայտարարագրել է 188 միլիոն դրամ եւ 2 միլիոն 765 հազար 200 դոլար: ՊԵԿ նախագահի տիկնոջ եկամուտի միակ աղբյուրը նույնպես աշխատավարձն է ու դրան հավասարեցված վճարները` 671 հազար 740 դրամ:

Հետաքրքիր է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կհետաքրքրվի՞, թե եկամուտի միակ աղբյուր հանդիսացող աշխատավարձով, ինչպես են միլիոնների հասնող դրամական միջոցներ կուտակել ՊԵԿ նախագահն ու նրա կինը, եւ ամենակարեւորը` ի՞նչ ճանապարհով, երբ հայտարարագրում եկամտի այլ աղբյուրներ չեն նշել:

Ի՞նչ է գրում մամուլը

Ինչպես նշեցինք, մամուլը բազմիցս անդրադարձել է Գագիկ Խաչատրյանի բիզնեսներին ու եկամուտներին թե Հայաստանում, թե երկրի սահմաններից դուրս:

Ըստ հրապարակումների` ՊԵԿ նախագահին է պատկանում Եղվարդից Երեւան եկող 269 համարի երթուղին եւ «Անի» տաքսի ծառայությունը, ինչպես նաեւ տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» եւ «Չիմեգ» ընկերությունները: Եղվարդում Գագիկ Խաչատրյանը ունի նաեւ ջերմոցներ: Այնտեղի աշխատողներից մեկը, պատմելով ջերմոցի մասին, նշում է, որ ամենուր տեղադրված են տեսախցիկներ, եւ իրենք չեն կարողանում նույնիսկ համտես անել իրենց աճեցրած բանջարեղենը: 

Վերջերս էլ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Ծաղկաձոր քաղաքում գտնվող մի դղյակ, որը դարձյալ կապվեց Գագիկ Խաչատրյանի անվան հետ: Ըստ հրապարակմանը` դղյակի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածքում կառուցվել է ամեն ինչ` թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ: Իսկ լողավազանի վերաբերյալ լեգենդներ են պտտվում: Այն  կառուցված է այնպես, որ դրա պատերից մեկի դերը տարածքում եղած բնական ժայռն է ստանձնել:

Մամուլի հրապարակումների համաձայն` առանձնատունը գնահատվում է մոտ 3.5-4 միլիոն դոլար:

Գագիկ Խաչատրյանին է պատկանում նաեւ Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների եւ ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները անցնում են մի քանի միլիոն դրամը: 

Ըստ մամուլի հրապարակումների՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում նաև ինտերնետ մատակարարող Ucom ընկերությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (21)
1. Manvel Mkrtchyan01:02 - 2 հուլիսի, 2012
....Էդ խեղճ ու կրակ, քյասիբ մարդուց ինչ եք ուզում, հարազատ համակարգի հարազատ բալեքից է, լափելու խոշոր մասնագետ, իսկական մասնագետ... Իսկ «մասնագետներին»՝ պետք է գնահատել:
2. GALUST08:15 - 2 հուլիսի, 2012
MER JAMANAKNERI KOREJKON,,,,
3. Գեւորգ09:57 - 2 հուլիսի, 2012
Խոզերին չաղանալուց հետո ինչ է սպասվում? Աչքիս աշունը մոտենում է: Դաչան ու լողավազանը բազմազավակ, կարիքավոր ընտանիքների համար ձրի հագստավայր պետք է դարձնել:
4. Tato10:52 - 2 հուլիսի, 2012
Tesnes PEK-@ stugumner anum e, te dzevakan stugman akter en kazmum u arxiv gcum
5. Artur15:27 - 2 հուլիսի, 2012
Mek or arajel vor srancic azatvenq mer joxovurd@ kshahi
6. zohrab15:37 - 2 հուլիսի, 2012
this is all crook buisness clean up quickly this mess
7. tuf raf17:48 - 2 հուլիսի, 2012
Guaranteed, there isnt an honest government official, member of parliment or anyone in the position of power - no matter how junior or senior in the entire system. These people get their job's not to better Armenia but to bleed the country dry of it's wealth and assets. Disgusting and shameful is a mild descrpition of this behaviour.
8. Siranush23:08 - 2 հուլիսի, 2012
Բա ասում են հանրապետության բյուջեյում փող չկա, որ խեղճ ծերերին մարդավայել թոշակ տան???????
9. raf23:17 - 2 հուլիսի, 2012
Qyasib erkir,harust pashtonya
10. Roza Avantsyan00:10 - 3 հուլիսի, 2012
Axorjak@ uteluc e bacvum........
11. GB22:17 - 3 հուլիսի, 2012
Any government official or MP doing businesses outside of his duty is questionable and must be investigated, there is nothing wrong to get rich from honest work and right businesses as long as they are not stealing money from public fund, where in Armenia is very popular among Oligarchies MPs and government officials!! thank you Hetq for bringing these kind of people names in news paper!!
12. Ribok12:07 - 4 հուլիսի, 2012
Menk petutyun unenk??? Ba ur e korel petutyan funktsian??? Ur e petutyan, orenki kargavorich dere? Sra nmannere mer poxerov u mez shahagortselov millionner en kutakum... Lav el anum en... ba 10,000 dramov aran hima petk e harstanan che... Amen zhoxovurd arzhani e ir entrutyane.
13. Ani13:57 - 4 հուլիսի, 2012
Mega Sport xanutneri canca@ , Mega Food @nekrutyun@....Noric irenn en!!!
14. Ar20:54 - 4 հուլիսի, 2012
Корейко.....
15. նենե08:35 - 5 հուլիսի, 2012
փոքր ու միջին ձեռնարկությունների ջանը սաղ ըլնի...
16. Vlad09:02 - 7 հուլիսի, 2012
> ձեզ տղեք: > մեր նախագահին ու նրա շքախմբին: Որ այսպես շարունակվի, մենք Ձեզ երրորդ անգամ > նախագահ: Մենք բոլորս ձեր : Նույնիսկ մեկ մեկ հուզվում ենք:
17. Նաիրա22:57 - 7 հուլիսի, 2012
Մի հուզվեք, տեսեք անգլերեն ինչ լավ բաներ են գրում.Ասեմ Ձեզ որ նա շատ խելացի ղեկավար է և իրենից գիտակներին չի սիրում:Անում է ամեն իմչ,որ աչք չծակի, :Երբևէ լսել եք նրա տղաների մասին..ոչ:Այդ բիզնեսները նրանցն են:Իսկ լավ կլիներ,որ ոչ մի եկամտի աղբյուր չունենար ու ուտեր բյուջեի փողերը... Չկարծեք թե ես նրա բարեկամներից եմ, ոչ..Ասեմ ավելին իհարկե ոչ ճիշտ քայլով սակայն լսելով մի քանի էշերի ինձ համակարգից հեռացրել է պ.Խաչատրյանը,բայց ես գիտեմ որ նա այդ արել է ստիպված..էկեք հարգենք մեր ղեկավարներին եթե ավելին անել չենք կարող...
18. Գոգա00:33 - 8 հուլիսի, 2012
Ահա այսպես մանրները կուլ են գնում խոշորներին, բայց նրանց եկամուտները բաժանելիս մեզ էլ են հաշվի առնում, ստանում միջին եկամուտը մեկ շնչի հաշվով։
19. vd15:26 - 8 հուլիսի, 2012
heto el klacen kasen pox chunenq bayc vor lav xoranas amen mek@ mi haytni bankum mi qani tokos kunena (or. shveycarakan bankerum)
20. Ar21:30 - 8 հուլիսի, 2012
Նաիրա հո դու ցինիկ չես...էտ ինչ ասելու բանա
21. Naira22:32 - 26 հուլիսի, 2012
AR ciniky du es inch2@ inch@ durd chekav .Chisht@. Lav kliner greier vor masn er cinikutyun,vor byujei poxer@ chi utum?Ete petq lini paster karox em berel.Duq mnacacy masin xoseq.Ed mard@ misht el biznes unecel a.minchev harkayinum ashxatel@
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»