HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական տարածաշրջանային աշխատաժողով՝ Երեւանում

Հուլիսի 2-ից 4-ը Երեւանում բնապահանության նախարարությունն ու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը համատեղ կազմակերպել են տարածաշրջանային աշխատաժողով:

Աշխատաժողովը նվիրված է Արևելյան Եվորպայի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ազգային համատեքստին համապատասխան մեղղման գործողությունների նախապատրաստման և իրականացման գործընթացում փորձի և քաղված դասերի փոխանակմանը:

«Կլիմայի փոփոխության մեղղման ազգային գործողությունների ծրագրի» նախապատրաստման և իրականացման հարցերին նվիրված տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցում են 33 պետություններից և 11 միջազգային կազմակերպություններից 73 ներկայացուցիչ:

Տարածաշրջանային աշխատաժողովին քննարկվելու և ներկայացվելու է Ազգային համատեքստին համապատասխան մեղմման գործուղությունների (ԱՀՀՄԳ) բազմազանության ընկալումը, ինչպես նաև երկրների կողմից կներկայացվի ԱՀՀՄԳ աջակցությանն ուղղված իրենց ծրագրերը:

Կլիմայի փոփոխության կոնվենցիայի իրականացման հետագա ընթացքը կապված է Հայաստանի նման կարգավիճակ ունեցող` զարգացող երկրների, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման քանակական պարտավորությունների իրականացմանը, դրանց ֆինանսավորման և վերահսկման ընդունելի մեխանիզմների հետ:

Ջերմոցային գազերի նվազեցման հիմնական ուղիներն են վերականգնվող էներգետիկայի զարգացումը, էներգախնայողությունը, տրանսպորտի արտանետումների նվազեցումը, կայուն անտառ կառավարում ու հող օգտագործումը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները կկարողանան փոխանակել իրենց փորձը ծրագրերի ձևակերպման մասով, կքննարկվեն նաև խնդրին առնչվող ինստիտուցիոնալ, ֆինանսական ներդրումների ներգրավման, ինչպես նաև այլ հարցեր:

Բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը բացման խոսքում նշեց, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ 1993 թվականին վավերացրեց Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան, ինչից հետո 19 տարիների ընթացքում Հայաստանն ակտիվորեն մասնակցել է կոնվենցիայի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին և իր համեստ լուման ներդրել առկա ձեռքբերումներին:

«Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրերի «ԿՓՄԱԳԾ» հայեցակարգը կլիմայի փոփոխության միջազգային բանակցությունների օրակարգում պաշտոնապես ներառվեց 2007 թվականին այսպես կոչված «Բալիի գործողությունների ծրագրով»: Այնուհետև այդ հայեցակարգը կատարելագործվեց Կանկունյան համաձայնագրով, և նոր թափ և որակ ստացավ Դուրբանյան որոշումներով: ԿՓՄԱ գործողությունների ծրագրի մշակումը նախատեսված է ոչ միայն վերը նշված միջազգային համաձայնություններով, այլ նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշ­ումներով:

Նախարար Արամ Հարությունյանը կարևորելով, աշխատաժողովի աշխատանքները, նշեց, որ Հայաստանում տարածաշրջանային աշխատաժողով կազմակերպելը որքան պատվաբեր է, նույնքան էլ պարտավորեցնող՝ հավաստիացնելով, որ արվել է հնարավորինս աշխատաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter