HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում բազմաթիվ փախստական ընտանիքներ դեռևս տնակներում են բնակվում (վիդեո)

Ադրբեջանից Գյումրի գաղթած տասնյակ փախստական ընտանիքներ մինչ օրս շարունակում են բնակվել ժամանակավոր կացարաններում:

1988թ.-ին` Սումգայիթի ոճրագործությունից անմիջապես հետո, Գյումրի եկած Բաղդասարյանների ընտանիքի կրտսեր որդին` Հովհաննեսը, 2001թ.-ին ամուսնացել է Ալինայի հետ: Նրանց ընտանիքին 2005-ին փախստականների համար կառուցված «Նորվեգական» թաղամասում հատկացրել են երկու սենյականոց բնակարան:

Հազարավոր գյումրեցի այլ բնակարան ստացած անօթևան ընտանիքների նման, նրանց ընտանիքը նույնպես կիսվել է` ծնողները և եղբոր ընտանիքը տեղափոխվել են բնակվելու նոր տանը, իսկ նա իր կնոջ և երեք մանկահասակ աղջիկների հետ մինչև օրս շարունակում է ապրել խոնավ և վաղուց շարքից դուրս եկած, նախկին «Բարեկամության այգում» տեղադրված տնակում:

Հովհաննես Բաղդասարյանի պատմելով` թեև իրենք այլ նմանատիպ սոցիալական կարգավիճակ ունեցող 16 ընտաանիքների հետ միասին հերթագրված են բնակարանային խնդիրներ ունեցողների հերթացուցակում, սակայն դեռևս բնակարանշինություն չի ընթանում, ուստի հայտնի չէ, թե իրենք երբ կապահովվեն բնակարանով:

Անցած օրը սոցիալական պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված հագուստը տրամադրելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այցելեցին նաև այս ընտանիքին: 

Առավել մանրամասը՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter