HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Մտավորականությունը՝ «Հարսնաքարի» մասին

Ռուբեն Բաբայան՝ տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Սպանդանոց ճաշելու գնալ չի կարելի: Պարտադիր չէ մարդ սպանել հանցագործ կոչվելու համար: Հանցագործ է նաև այն մարդը, ով արդարացնում է հանցագործությունը: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, և պատճառն այն է, որ ներկայիս արժեհամակարգում բռնությունը կենտրոնական դիրք է գրավում: Այն կա բոլոր շերտերում, և ամեն կերպ արդարացվում է. դպրոցում ուսուցիչը, իսկ տանը ծնողը երեխային ծեծում է` ասելով, իմ երեխան է, մայրական ապտակ եմ տալիս:

Բանակում բռնությունն արդեն սովորական է: «Հարսնաքարում» բռնություն գործադրած անձինք եղել են թիկնապահներ, մատուցողներ, որոնց համար նույնպես բռնությունը հարցեր լուծելու միակ տարբերակն է, փաստորեն: Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությանը ես տեսա դեմքեր, որոնք ուղղակի հիացնում էին. դրանք ասես ընտրված մարդիկ լինեին, ովքեր չեն ուզում ապրել այդպիսի արժեհամակարգում: 

Լիլիթ Պիպոյան՝ երգահան, երգչուհի 

«Հարսնաքարը» և դրա նման վայրերը ֆեոդալական կալվածք են հիշեցնում, որտեղ գործում են սեփական կանոնները: «Սամասուդը» հարցեր լուծելու ձև է այնտեղ. օրենքի հանդեպ հարգանք չկա ընդհանրապես:

Այս պարագայում իշխանության պարտքն է արագ պատժել մեղավորներին: Մտավորականները պետք է մտածեն կատարվածի պատճառների մասին, իսկ հասարակ քաղաքացիներն ուղղակի պարտավոր են վերաբերմունք ցույց տալ` բոյկոտել ռեստորանի տիրոջը պատկանող ապրանքատեսակները, չգնալ այդ ռեստորան, գոնե ինչ-որ ժամանակ: 

Սամվել Կարապետյան՝ հուշարձանագետ 

Եթե հետաքրքրվենք մեր մոտակա ծագմամբ, կբացահայտենք, որ գրեթե յուրաքանչյուրիս պապը կամ նրա հայրն իրենց գյուղից միակ կենդանի մնացածն է եղել պատերազմների կամ եղեռնի արդյունքում: Մենք մազապուրծ եղած ազգ ենք և ուղղակի իրավունք չունենք մեր իսկ ձեռքերով սպանել այսօրվա սերունդը: Նման տեմպերով մենք երկար չենք կարող գոյատևել, առավելագույնը հարյուր տարի:

Մեկնաբանություններ (6)

Նարեկ Ալեքսանյան
Դուք իրավացի եք, Kaaren, անգլերեն տարբերակում թարգմանիչը վրիպակ է թույլ տվել: Ես հայերենն եմ գրել, այնտեղ չակերտավոր է միայն Հարսնաքարը, թե ուղղակի, թե անուղղակի իմաստով... (ռուսերեն տարբերակում էլ)
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում մտավորականները,ընդհանրապես,ինչ պասիվ են: Ո՞րն է ձեր գերագույն լոզունգը. «ամեն գնով աշխատավարձը պահպանե՞լ»:
GALUST
BUDAPESHTUM VOR TURK@ HAY SPAI KACNAHAREC ISHXANUTUNNER@ MIAJN DRA MASIN EIN XOSUM ERKAR JAMANAK
Ստվեր
Վարազ Սյունին Ամստերդամում մի տեսակ չի վախենում իր աշխատավարձը կորցնելուց, փախել ես ու հեռվից կոչ ես անում...
harry
This is a shameful act,” beating an Armenian soldier to death in his mother land.” Where are our freedom fighters, they fought against Azeri aggressors and they librated artsakh, Now the time has come to free Armenia from criminal oligarchs, it looks government cannot or will not clear them. Lots of innocent people dying on daily bases due of social hardship, I see the only reason to get rid of the greedy monopolistic oligarchies. Armenians should live freely in their mother land.
Kaaren
Չեմ հասկանում թե Նարեկ Ալեքսանյան լրագրողը ինչ խնդիր ունի ինտելեկտուալ բառի հետ որ այն երկիմաստորեն չաքերթավորել է: Ի՞նչ է, Նարեկը ճիշտ գիտե թե որն է մտավորական լինելու բանաձևը և մե՞զ չի ասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter