HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրահավաք՝ Ռուբեն Հայրապետյանին ֆուտբոլի ֆեդերացիայից հեռացնելու պահանջով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ ստորագրահավաք է սկսվել change.org ցանցում: ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին ստորագրահավաքի կազմակերպիչները խնդրում են թույլ չտալ արյունոտ ձեռքերով Հայրապետյանին զբաղեցնել ՀՖՖ նախագահի պաշտոնը:  

ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին ուղղված բաց նամակում նշված է, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում վերջինիս թիկնապահները դաժանորեն ծեծել են ռազմական բժիշկների, ինչի արդյունքում հունիսի 29-ին զինվորական հոսպիտալում մահացավ երկու երեխաների հայր, երիտասարդ բժիշկ, մայոր Վահե Ավետյանը:Իսկ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվում է այս ամենում իր ունեցած պատասխանատվությունից: Ուստի, նա այն մարդը չէ, որ պետք է զբաղեցնի ՀՖՖ նախագահի պաշտոնը և շուտափույթ պետք է հրաժարական տա: 

Այս պահին ստորագրահավաքին միացել է մոտ 1250 մարդ: 

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վաղուց պիտի սա անեին: Իսկ ՈՐՏԵ՞Ղ է Հայաստանի մարզական աշխարհի, հատկապես ֆուտբոլի ազգային հավաքականի, բողոքի ձայնը: Հո միայն գնդակ գլորելով չի:
ՀԱՅ
հայկական ֆուտբոլի վերջին շրջանի հաղթարշավը չպետք է կասեցվի, իսկ դրա համար անհրաժեշտ է նեմեցի հրաժարականը ու հնարավորինս արագ...այս ստրոագրահավաքն էլ պետք է արագ վերածել համահայկական նամակի եւ ուղարկել ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին
nan
hetaqrqira Ruben H, heto asenq te um eq patkeracnum? karoxa esorvan erani taq , mtacel eq et masin?futbolistner@ texyak en marizchner@?et mard@ mandat@ vayr e drel, es gitem vor hayoc banakum shat depqer en linum spanutyan bayc et naxarar@ der ashxatuma , te xarabaxica cheq karum storagrutyun havaqel?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter