13:54, 3 հուլիսի, 2012ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակացական միության նախագահ Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան շարունակում է արգելված մնալ: Վրացական իշխանությունների այս որոշումը ծնունդով ջավախքցի պատգամավորը սխալ, ծիծաղելի և անհեթեթ է համարում:
«Վրացական իշխանությունները և նրանց կամակատար ջավախքյան որոշակի իշխանության ներկայացուցիչներ իմ կերպարից մի վտանգավոր տարրի կերպար են ստեղծել, դոնկիխոտյան վարքագիծ են դրսևորում, իբր պայքարում են, ինձ չեն թողնում, և Ջավախքի տեղական իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են այս կերպ հերոսանալ վրաց իշխանությունների առջև, իսկ վրաց իշխանությունները փորձում են հերոսանալ վրաց ժողովրդի առջև, բայց իրականում սա շատ ծիծաղելի է և անհեթեթ»,- հայտարարեց Շիրակ Թորոսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսին:
Պատգամավոր Թորոսյանը կարծում է, որ իր մուտքը արգելելու պատճառն այն է, որ կան անթույլատրելի երևույթներ, որոնք չպիտի լինեն, բայց լինում են Ջավախքում, և իրենք բարձրաձայնում են այդ մասին, իսկ ճշմարտությունը լսելը որոշ մարդկանց համար հաճելի չէ, և որպեսզի խուսափեն ճշմարտությունը լսելուց և ջավախքցիների հետ Շիրակ Թորոսյանի ուղիղ շփումներից, արգելել են մուտքը:
«Դրանով նրանք իսկապես պատժել են միայն ինձ' ինձ զրկելով հայրական տնից, հայրական տան ջերմությունից ու հայրենիքից, կարոտի ահռելի զգացում առաջացնելով իմ մեջ, բայց մնացած պարագաներում ես միշտ շփվում եմ, ջավախքից եկածների ստվար մասն անպայման մտնում է մեր գրասենյակ իրենց տարբեր խնդիրներով, այսինքն' ուղիղ շփումը շարունակվում է»,- ասում է պատգամավորը և թվարկում այսօրվա տեխնիկական պայմանները' հեռախոսը, համացանցը և այլնը, որոնք հնարավորություն են տալիս մշտապես կապի մեջ լինել:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3670 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2570 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 1908 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
16.05.2013
դիտվել է 1574 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
14.05.2013
դիտվել է 1410 անգամ
Վարկային բարքեր. «Սիգարոնի» սնանկացումը
17.05.2013
դիտվել է 1403 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը