14:06, 3 հուլիսի, 2012Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի և նրա ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատողների կողմից ՀՀ Զինված ուժերի սպաների նկատմամբ գործադրված դաժան բռնությունը և ցավակցում է այդ բռնությանը զոհ դարձած բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հարազատներին ու մերձավորներին:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան արմատավորվող բռնության մշակույթը գնահատում է ոչ միայն որպես մարդկային ողբերգություն ծնող երևույթ, այլև ազգային անվտանգության համար ռեալ սպառնալիք, ինչը Հայաստանի առջև կանգնած անվտանգային մարտահրավերների պայմաններում կարող է վտանգել անգամ հայոց պետականությունը:
Նման իրավիճակում առողջ հասարակական հարաբերությունների և արդիական քաղաքական մշակույթի ձևավորմամբ պետականության շահի գերակայության ընկալման արմատավորումը դառնում է կենսական անհրաժեշտություն: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան` որպես մասնագիտական ընկերակցություն, պարոն Ռուբեն Հայրապետյանին առաջարկում է առաջնորդվել այս գերակա շահի գիտակցմամբ և ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածով ու «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով իր նախաձեռնությամբ հրաժարվել պատգամավորական լիազորություններից, ինչպես նաև դադարեցնել իր քաղաքական գործունեությունը:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր մասնագիտական պարտքն է համարում տալ պատահածի զուտ քաղաքագիտական գնահատականը` քրեական որակումը թողնելով ՀՀ իրավասու մարմիններին:
Դոկտոր Հայկ Քոթանջյան
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 4970 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3440 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3379 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
14.06.2013
դիտվել է 2312 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
19.06.2013
դիտվել է 1886 անգամ
Թե ինչ եղավ, երբ մշակույթի նախարարը Դսեղ գնաց
13.06.2013
դիտվել է 1813 անգամ
Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող տեղեկությունների
վերաբերյալ