HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ժողովուրդն ուզում է Ռուբեն Հայրապետյանին տեսնել մեղադրյալի աթոռին (ֆոտո)

Առավոտյան ժամը 10.00-ից բողոքի ակցիա էր տեղի ունենում ԱԺ-ի դիմաց: Քաղաքացիները պահանջում էին Ռուբեն Հանրապետյանին Վահե Ավետյանի սպանության գործով որպես մեղադրյալ ներկայացնել, համացանցում նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել՝ նրան ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից հեռացնելու համար: Դիմումը պետք է ուղարկվի ՈւԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին: 

Բողոքի ակցիան ԱԺ գլխավոր դարպասների դիմացից տեղափոխվեց Դեմիրճյան փողոցի ծառայողական մուտքի մոտ, երբ ԱԺ-ում հյուրընկալված Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը պատրաստվում էր դուրս գալ խորհրդարանից: Դեմիրճյան փողոցի տրանսպորտային երթեւեկությունը առժամանակ խափանվեց, ինչից հետո ոստիկանական ուժերը Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ քաղաքացիներից պահանջեցին բարձրանալ մայթին: Այդ ընթացքում միջադեպ տեղի ունեցավ նրանց եւ ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջեւ, հավաքվածները սկսեցին սուլել ոստիկանների հասցեին, ինչից հետո նրանք նահանջեցին:

ԱԺ-ից դուրս եկած ՀԱԿ խմբակցության անդամներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին հայտնեցին, որ 4 խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն ստորագրահավաք էին կազմակերպել՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, սակայն Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո ժամանակավոր առկախվել է այս հարցը: Այդուհանդերձ, պատգամավորները նշեցին, որ 44 ստորագրություն հավաքելու դեպքում րոպե անգամ չեն սպասի՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար: Իսկ մինչ այդ նրանց նախաձեռնությամբ ԱԺ-ում տեղի կունենան լսումներ իրավապահների մասնակցությամբ: Ընդդիմության դիրքորոշումը հետեւյալն է. բարձրացնել Հայրապետյանին քրեական պատասխատվության կանչելու հարցը:

Ժողովուրդը որգեւորությամբ ընդունեց սա եւ ՀԱԿ խմբակցության անդամների հետ երթվ շարժվեց դեպի գլխավոր դատախազություն:   

Մեկնաբանություններ (8)

AVETIS +1
DATAPARTEL (nemec) RUBEN ALEGSANYANIN ORENGI AMENAYN XSTUTYAMB AYD JAMANAK INCH VOR TEX HAMOZVADZ KLINENK VOR DEP LAVN ENQ AKNKALUM DEPI ARDARUTYUN U AYSPES SHARUNAK MENQ HETAMUT ENG LINELU SRANIDZ HETO ORENKI PAHANJNERIN UZUM E GENERAL LINI , UZUM E PADGAMAVOR LINI , EV AYLN TSANKATSATS MEDZ EV POKR PASHTONI MARD PETQ E ORENGI DEM PATASXAN TA , AYYD JAMANAK MENG KEHANGSTANAK , MEQ SIRUM ENQ CHSHMARDUTYUN@ SIRUM ENK MER ERKIR@ EV MIAYN ORENGI PETUTYUN ENG PATKERADZNUM , EV MER EREXANER APREN APAHOV PETUTYUNUM EV HERANAK TESNEN DEPI LAV@ , EV VOCH TE ARTAGAXTEN AYL PETUTYUNERUM PASHDPANVELU HAMAR.....SIRELINERS MENQ ENQ TER KANGNELU MER APAGA SRUNDIN EV MENG ENG MER YERKRI PATASXANATUNER@ ...
LARINA
Նեմեցը պետք է դատվի MENG AYN JAMANAK KAROX ENG HAVATAL EV VSTAHEL MER DATAVORNERIN
MArIAm + 1
MENG PETK E APADZUTSENK ASHXARIN VOR AYO MENG I VIJAKI ENG ARANTS TSNTSUMNERI HASDZNEL ORENGI ERKIR EV ORINAK DARNAL MYUS ERKRNERIN DA MENG ANELU ENG, EV HPARTOREN KAROX ENG ASEL AYN JAMANAK VOR MER ERKIR MER PETUTYUN@ AMENA LAVN E TARATSASHRJANUM ERB MEZ MENG APAHOV ZGANG............
Մլեհ
Սերժը նորէն խորամանկօրէն կը խուսանաւէ (կը մանևրէ): Աւազակապետութեան պարագլուխը երբեք չի կրնար հրաժարիլ Նեմեցի նման իրեն նուիրուած յանցագործ կամակատարներէն. յիշե՛նք մէկ ուրիշ յանցագործի` Չյոռնի Գյագօյի պարագան, որն այժմ ոչ-աւելի, ոչ-պակաս` ՀՀ կառավարութեան անդամ է: Խայտառակօրէն կեղծուած ընտրութիւններով, Մարտի 1-ի առնուազն 10 հայորդաց արեամբ ՀՀ Նախագահի բարձր աթոռը յափշտակած պարոնին իշխանութիւնը յենուած է մի քանի տասնեակ աւազակներու և մի քանի հարիւր պնակալէզներու վրայ, որոնցմէ անկարելի է որ հրաժարի:
Hay_Axchik (NeNe)
4. Մլեհ dra Serji hertn el kga,,, u LTP-i hertn el,,, Incha baci es 3 MAFIOZNERIC LTP, ROB, SERJ,,, el mard chka vor lini Hay Joxovrdin ARYANI NAXAGAH?????
SP
MINCHEV VERJ!
ArMen
Մանդատը վայր դնելը բավարար չէ
Mard
Galust@ hasav ira uzacin, mtaceq ev khaskanaq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter