ՈՒրբաթ, 24 մայիսի

«Իջեւանի ՃՇՇ»-ի գործն ընդդեմ լրատվամիջոցի կուղարկվի նոր քննության

Տաթևիկ Շալջյան


15:27, 4 հուլիսի, 2012

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Իջևանի հեռուստաընկերության և լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ հանդես եկող «Իջևանի ՃՇՇ» ընկերության դիմումը: Վերջինիս վերաքննիչ բողոքը վերաբերում էր առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելուն և այն նոր քննության ուղարկելուն:

Հիշեցնենք,  որ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն անցյալ տարվա հուլիսին հայց էր ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Իջևան ստուդիա» ՍՊԸ-ի և Նաիրա Խաչիկյանի` ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Առաջին ատյանի դատարանը մասնակի էր բավարարել հայցվորի պահանջը, այն է՝ պատասխանող Նաիրա Խաչիկյանից  հօգուտ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 50 հազար դրամ` որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, ինչպես նաև 20 հազար դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»