16:03, 4 հուլիսի, 2012Այսօր մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բրոյնիգը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին իրավական օժանդակություն տրամադրելուն։
Հուշագրի շրջանակներում Գերմանիայի դեսպանության ներդրումը կազմում է 22. 300 եվրո, որն իր մեջ ներառում է շրջիկ իրավաբանների ներգրավում, որոնք իրավական խորհրդատվություն կտրամադրեն ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին։ Նախագիծն իրականացվում է «Մարդու իրավունքների տուն» հասարակական կազմակերպության հետ համատեղ։
Հիշեցնենք նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երրորդ հուշագիրն է, որն ուղղված է առանձին խոցելի խմբերի աջակցությանը։ Հուշագրեր են ստորագրվել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ՝ ուղղված Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք խնդիրների լուծմանը, ինչպես նաև Շվեյցարիայի դեսպանության հետ՝ կանանց և երեխաներին բռնությունից պաշտպանելու նպատակով։
ՄԻՊ գրասենյակ
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 4249 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3218 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3147 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
14.06.2013
դիտվել է 2145 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
13.06.2013
դիտվել է 1467 անգամ
Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող տեղեկությունների
վերաբերյալ
13.06.2013
դիտվել է 1453 անգամ
Վ. Չախալյանը դատի է տալիս Վրաստանի նախագահին, նախկին վարչապետին,
նախարարին և
պատգամավորին