16:16, 4 հուլիսի, 2012Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2012թ. հուլիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Ըստ այդմ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության ինը ընտրատարածքների 17 համայնքում, որոնցից 16-ում` անցկացվելու են հերթական և մեկում` արտահերթ ընտրություններ: 16 համայնքում անցկացվելու են համայնքի ղեկավարի, իսկ մեկ համայնքում (Լոռու Ահնիձոր)` ավագանու անդամի ընտրություններ: 16 համայնքներից երկուսում միաժամանակ անցկացվելու են նաև ավագանու անդամի ընտրություններ: 6 համայնքում գրանցվել են համայնքի ղեկավարի 1-ական թեկնածու, 6 համայնքում` 2-ական, 3 համայնքում` 3-ական և մեկ համայնքում` 4 թեկնածու: Գրանցված համայնքի ղեկավարի թեկնածուներից երկուսը կին են: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց նաև, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի` իրականացվել են ընտրությունների նախապատրաստական բոլոր աշխատանքները, կազմավորվել են ընտրական տեղամասերը, և սահմանվել են տեղամասային կենտրոնները:
Հերթական նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով ըտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Կարինե Վիլիկի Հարությունյանի գրանցումը` հաշվի առնելով նրա կողմից ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի` 2012 թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 3 արձանագրությունը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սուքիաս Հեգելի Ավետիսյանին տալու մասին:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4253 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
21.05.2013
դիտվել է 2754 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
22.05.2013
դիտվել է 2699 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2219 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 1945 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
17.05.2013
դիտվել է 1772 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը