Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը
Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի ընթացքում հիմնականում քննարկվել են պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացին առնչվող հարցեր` մասնավորապես կապված ուսանողների հրամանագրման և նախատեսվող զորակոչի հետ: Անդրադառնալով միասնական քննություններին` նախարարը նշել է, որ նախորդ տարիների համեմատ այս տարի դրանք անցել են աննախադեպ հանդարտ մթնոլորտում. արձանագրվել են եզակի դժգոհություններ, և այդ առումով, ըստ Արմեն Աշոտյանի, գործընթացը մի քայլ առաջ էր: Նախարարը տեղեկացրել է, որ հաջորդ տարի «Հայոց լեզու և գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների հարցաշարերը կհամալրվեն նոր առաջադրանքներով, իսկ մյուս բոլոր առարկաներով անցկացվող միասնական քննությունները ևս կանցկացվեն շտեմարանային եղանակով, որն այս տարի արդարացրել է իրեն: Նախարարը հիշեցրել է, որ համաձայն կարգի` անվճար և վճարովի տեղերի մրցույթը պետք է ամփոփվի մինչև հուլիսի 15-ը, ուստի ընդունող հանձնաժողովը պետք է անի հնարավորը` գործընթացը ժամանակին և առանց խոչընդոտների ավարտելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել