HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության խնդիրներ: 

Նախարարը նշել է, որ մեր երկիրը կարևորում է հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման բարելավման և ծավալի ընդլայնման խնդիրները և այդ ուղղությամբ տարբեր պետությունների հետ համապատասխան քաղաքականություն է իրականացնում: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ օտար լեզուների դասավանդման շարունակականության պահպանման նպատակով առանձնացվել են հիմնական և ավագ դպրոցներ` այդ համատեքստում դեսպանին առաջարկելով Արգենտինայի կառավարության աջակցությամբ համատեղ ուժերով ընտրել իսպաներեն լեզվի ուսուցման ավագ դպրոց, որտեղ հիմնական դպրոցի շրջանավարտը հնարավորություն կունենա շարունակել իր ուսումը:
 
Նախարարն առաջարկել է  նաև գործուն քայլեր կատարել բուհերում, մասնավորապես, ԵՊՀ-ում և ԵՊԼՀ-ում իսպաներեն լեզվի դասավանդման  որակի բարելավման ուղղությամբ: 
 
Իր հերթին դեսպանը նշել է, որ արգենտինական կողմը բաց է գիտակրթական ոլորտում արդյունավետ ծրագրերի մշակման և նոր համագործակցության հարցում: Դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերան միաժամանակ նշել է, որ վերոնշված գործընթացում իր գործուն աջակցությունը կարող է ցուցաբերել նաև արգենտինահայ համայնքը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցության ձևավորման և ընդլայնման հարցեր:
 
ՀՀ ԿԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter