HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

There is no city

Պրն. Գ- էս քաղաքն աբսուրդի մեջ է:

Ասպետ-քաղաքը փրկել է պետք աներեւույթ հողմաղացներից:

Պրն.Բ. – հիմա նաեւ ալրաղացներից...Ինչ ասես խառնում են էս մարդկանց ուտելիքի մեջ:

Պրն. Գ.- հիմա նաեւ ամեն տեսակի աղացներից:

Ասպետ- ես որ փրկության ուղին գիտեմ:

Պրն Գ.- ո՞րն է:

Պրն.Բ- ո՞րն է:

Ասպետ- առաջ նայելու կամքն ու պայքարը:

Պրն. Գ.- երկուսից էլ ունենք...Երկուսն էլ սովոր են մարդկանց համախմբել ու ասել առաջ, կամ ասել պայքար: Չի փրկում:

Պրն. Բ.- երկուսն էլ տանում են մի պատի առաջ կանգնեցնում. մեկն ասում է պատը քանդեք, մյուսը` չէ, սարքել է պետք, ամրացնել....Էս քաղաքն էլ սպասում է պատի տակ:

Ասպետ- ուրեմն ցատկել է պետք:

Պրն. Գ.- էս քաղաքի զսպանակները հին են. սովետից են մնացել: Վերելակներն են պահում միայն...Էն էլ, որ երկար մտածես, էլ ոչ մի վերելակ տեղից չի շարժում: Սահմանված թիվ ու քանակ կա: 

Ասպետ- միջոց հաստատ կա: Պետք է աստիճաններով բարձրանալ:

Պրն. Բ.- ու՞ր...կտուրներին շենքերի ամեն մեկն իր բույնն է սարքել, շինություն է դրել, լվացք է փռում: 

Պրն. Գ.- նկուղներն էլ. ամեն մեկը աշխատացնում է. հիմա վերեւն էլ,  ներքեւն էլ աշխատում են ու կապված են իրար...Մի ամբողջ շենքով, քաղաքաբնակներով:

Ասպետ- բա ու՞ր մնացին ոտքերը, ձեռքերը, գլուխը...Քաղաքը կարող ենք քանդել, նորից աճեցնել:

Պրն.Գ.- քաղաքը ամրացված է ընդդերքից: Ամեն տարի ասֆալտի մի հաստ շերտ փակում է չորս-հինգ տարվա զիբիլն ու գարշահոտը:

Պրն. Բ.- հետո ընկնում են շոգերը: Քաղաքացին էլ հո իմաստազուրկ արարած չի. ձեռքն ընկած տասը հազար դրամով ասֆալտ քանդի՞, տուն պահի՞, թե՞ քաղաք սարքի:

Ասպետ- ես ասպարակից ընկերներ ունեմ: Նրանք կօգնեն:

Պրն. Գ.- էստեղ ձեր զենքը այլեւս հնացած է:

Պրն. Բ.- եւ քաղաքն արդեն վաղուց ամրագրել է վահանակներով` ում զենքն ինչ է...Էստեղ բոլորը զինված են: 

Ասպետ- բայց ես եմ ծնվել էս քաղաքում: Ինչպե՞ս չզգացի փոփոխությունը:

Պրն. Գ. –հիմա էլ չես զգում, բարեկամս:

Պրն. Բ. –հիմա էլ... 

շարունակելի

Մեկնաբանություններ (1)

Amali
Էս քաղաքն էլ սպասում է պատի տակ:...:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter