HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կան բաներ, որոնց երգիծական ժանրում չես կարող անդրադառնալ. Վարդան Պետրոսյանը՝ «Հարսնաքարի» մասին

«Եթե այսօր ձեռք են բարձրացնում սպայի վրա, բանակի վրա, վաղն էլ կարող են նախագահի
հետ դա անել, իհարկե, ոչ այս նախագահի: Պատկերացրեք, հենց այնպես, Բաղրամյանով
անցնելիս մտնեն նախագահի մոտ, մի երկու չափալաղ տան, դուրս գան»,- ահա այսպես, կեսկատակ-կեսլուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հարսնաքարի» դեպքերի մասին խոսեց հայտնի երգիծաբան Վարդան Պետրոսյանը:

Հուլիսի 23-24-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում իր նոր ներկայացման ժամանակ Վարդան Պետրոսյանը կանդրադառնա նաև «Հարսնաքարի» թեմային:

«Կան բաներ, որոնց երգիծական ժանրում չես կարող անդրադառնալ, մանավանդ, երբ վերքը դեռ թարմ է, սակայն այդ ողբերգական իրադարձությանն ընդհանրապես չանդրադառնալն ինձ համար ինքնախաբեություն կլինի: Ուղղակի, թե անուղղակի, պետք է խոսեմ այդ մասին: Ես համաձայն չեմ այն մտքին, թե դա հիմարության, բթության, անդաստիարակության արդյունք էր: Ինչ-որ բան արատավորված է մեր համակարգում, սակայն, ինչպես ասում են` գերանդին քարին է դեմ առել, կամ դանակը ոսկորին է հասել, և զարգացումներ անպայման կլինեն»:

Խոսելով «Պարոնայք 50/50» անվանումը կրող իր առաջիկա ներկայացման մասին` Վարդան Պետրոսյանն ասաց, որ արվեստն, ընդհանրապես, լուծումներ չի առաջարկում, բայց ցույց է տալիս ուղիներ, որոնցով մարդը կարող է գտնել իր ճանապարհը, և եթե դահլիճում գտնվող 700-800 հոգուց թեկուզ երկուսը կամ երեքը ինքնամաքրման զգացողություն ունենան, և ներկայացումը դիտելուց հետո իրենց կյանքում դրական փոփոխություններ նկատվեն, ուրեմն այն հաջողությամբ իր գործառույթը կատարել է:

Մեկնաբանություններ (1)

Փ Ա Ն Ջ ՈՒ Ն Ի
Մեր ղեկավար կոչվածները չեն արժանանում երգիծաբանների խոսքին: Նրանք հաճախ պետք է դեմ առնեն երգիծաբանի բանին, գուցե սթափվեն: Աչքիս, Վարդանը իսկական երգիծանքի հիմքը կդնի: Մեր ղեկավարներին պետք է կծու ու նսեմացուցիչ երգիծանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter