18:27, 9 հուլիսի, 2012Քիչ առաջ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններին է ուղարկվել «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված քաղաքացիական հասարակության կոչ-հայտարարությունը, որը ստորագրել է ավելի քան հազար քաղաքացի: Քվեարկությունն անցկացվել է ֆեյսբուքում: Ստորև ներկայացվում է կոչ-հայտարարությունը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը (հանրության մեջ առավել հայտնի Նեմեց Ռուբո քրեական մականվամբ) իր բազմամյա գործունեության ընթացքում համամարդկային արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ անթաքույց հակակրանքի բազմակի դրսևորումներով հանրորեն փաստել է, որ հանդիսանում է բռնության և ատելության քարոզիչ:
Նրա և նրա կողմից կազմակերպված թիկնազորի, իսկ մեր համոզմամբ՝ դրա անվան տակ հանդես եկող հրոսակախմբերի անօրինություններին և հանցագործություններին զոհ են դարձել բազմաթիվ մարդիկ: Սակայն բոլոր այս հանցագործությունները կոծկվել են ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից: Նա ամբողջությամբ անպատժելիություն է վայելել Հայաստանում, քանի որ հանդիսանում է կեղծիքներով վերընտրվող ՀՀԿ հիմնասյուներից մեկը:
Մեր համբերության բաժակը լցվել է վերջին իրադարձությունների արդյունքում, երբ 3 երիտասարդներ նրան և նրա ընտանիքին պատկանող ռեստորանում նրան և նրա ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող հրոսակների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել, որի արդյունքում երիտասարդներից մեկը՝ Վահե Ավետյանը, մահացել է:
Դիմելով Ձեզ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին պաշտոնապես և դրանց աշխատակիցներին անձնապես, խնդրում ենք.
Սույն խնդրանքով դիմելով Ձեզ՝ լիահույս ենք, որ համամարդկային արժեքների հավատարմությանը համերաշխությամբ Դուք չեք մերժի մեր խնդրանքը, և սույն անձնավորությանը մուտքի փաստաթղթերի մերժմամբ կհավաստեք Ձեր հավատարմությունը Ձեր կողմից ներկայացվող պետությունների հռչակած արժեքներին և համերաշխությունը մեր ժողովրդին:
Մենք չենք դիմում Ձեզ ոճրագործներին արդարադատությանը հանձնելու գործում մեր երկրի ներքին գործերին միջամտելու խնդրանքով և ոչ էլ դրա կարիքն ունենք բնավ: Մենք ինքներս ենք ի զորու նրա և նրա նմանների նկատմամբ արդարադատություն իրականացնել արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Մենք Ձեզ դիմում ենք մեր Սահմանադրությամբ հռչակված արժեքներին համերաշխությամբ փակել Նեմեց Ռուբոյի և նրա նմանների՝ մեր պետության իշխանազորության տարածքից ճողոպրելու հնարավորությունը:
Մենք հռչակում ենք մարդու կյանքի, նրա իրավունքների և նրա արժանապատվության դեմ ցանկացած ոտնձգության դեմ բացարձակ անհանդուժողականություն: Ոչինչ չի մոռացվելու, ոք չի մոռացվելու:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4099 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
21.05.2013
դիտվել է 2412 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2009 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 1810 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
17.05.2013
դիտվել է 1668 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը
22.05.2013
դիտվել է 1639 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»