13:29, 10 հուլիսի, 2012Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնած, կրթության և գիտության նախարարության ու ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» ծրագրի շնորհանդեսը:
Հաշվի առնելով այն, որ այսօրվա դպրոցականները Հայաստանի ապագա վարորդներն են, իսկ երթևեկության կանոններին տիրապետելն անվտանգ երթևեկության առաջին նախապայմանն է, «Ավտոդպրոցը» նպատակ ունի բարձրացնել դպրոցականների, ինչպես նաև նրանց ծնողների և ՀՀ վարորդների՝ երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Այն հասանելի է ոչ միայն «Dasaran.am»-ում գրանցված բաժանորդներին, այլև յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկանում է առցանց սովորել երթևեկության կանոնները:
«Ավտոդպրոցի» շնորհիվ ներկայիս և ապագա բազմաթիվ վարորդներ կտիրապետեն ճանապարհային երթևեկության կանոններին, և յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա վարորդական իրավունքի տեսական քննությունից առաջ առցանց վերապատրաստվել:
«Աշակերտների շրջանում երթևեկության կանոնների իմացությունը խրախուսելու նպատակով «Dasaran.am» կրթական ծրագիրը նախատեսում է նաև անցկացնել բազմաթիվ մրցույթներ»,- ներկայացնելով ծրագիրը՝ ասաց «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը:
Ծրագրի իրականացմանը օժանդակել է նաև «Dasaran.am»-ի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Մեկնաբանված
Կարդացված
11.06.2013
դիտվել է 3345 անգամ
Բայց ինչ պրիմիտիվ ենք
14.06.2013
դիտվել է 2585 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
12.06.2013
դիտվել է 2284 անգամ
Որտե՞ղ է գտնվել վարչապետը այն պահին, երբ իր անունով «օֆշորում» ձեռնարկություն էր
գրանցվում
16.06.2013
դիտվել է 2252 անգամ
Փնտրում եմ ընկերներ
12.06.2013
դիտվել է 2009 անգամ
Կավալենկո Շահգալդյան. «Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, կարծում եմ
բնակչության մեծամասնությունն ինձ կհիշի»
14.06.2013
դիտվել է 1645 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են