HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

ԱՄՆ-ում այս տարի հայկական ՏՏ կենտրոն կբացվի

ՀՀ բարձր տեխնոլոգիաների ամենամյա «ԱրմԹեք» համաժողովն այս տարի տեղի կունենա ԱՄՆ-ում նոյեմբերին: «ԱրմԹեք 2012» համաժողովի օրակարգում են լինելու նաև ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում (Silicon Valley) հայաստանյան ՏՏ ներկայացուցչություն բացելու և ներկայացուցիչ ընտրելու հարցերը: Այս մասին «Հետքին» հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքով՝ Կալիֆորնիայում հայկական ՏՏ ներկայացուցչություն բացելու ծրագիրն արդեն հաստատված է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հայկական ՏՏ ներկայացուցչություն ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ երեք տարի առաջ՝ «ԱրմԹեք 2009» համաժողովի ժամանակ: 2010թ. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործունեության հոբելյանական տասնամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունեցավ, որում ԱՄՆ-ում հայկական ՏՏ ներկայացուցչություն բացելու ժամկետ էր նշում 2010թ.-ը:

«Այս տարի կարող ենք «ԱրմԹեք 2009»-ին ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածել,- իր ելութում նշում է վարչապետը:- Առաջին հերթին դա այն գաղափարն է, որ դուք առաջ քաշեցիք՝ ունենալ մշտական ներկայացուցչություն Սան Հոսեում, որը կներկայացնի հայկական ընկերությունների շահերը և հնարավորություն կտա մի կողմից մեր պատարստած ապրանքն ու ծառայությունն իրացնել Սիլիկոնյան հովտում, մյուս կողմից կապահովի այդ աշխարհի հզորագույն կենտրոնի կապը տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական աշխարհի հետ»:

Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ ծրագիրը հատատման փուլն էր անցնում, իսկ այսօր արդեն «մրցութային փուլում» է: «Մենք այժմ ընտրում ենք ՏՏ կենտրոնի ներկայացուցչին, ում կառաջադրենք «ԱրմԹեքի» այս տարվա համաժողովի ժամանակ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter