HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր հիդրոէլեկտրակայանները Հայաստանում

Արեգ Ղարաբէգեան
Արտակ Համբարյան
Գնել Թուրեան

Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը երևելի առաջընթաց է գրանցել էներգահամակարգը բարեփոխելու և հաղթահարելու բարդ և փոխկապակցված խնդիրները, որոնք առաջացել էին Հայաստանի էներգետիկ համակարգում 1990-ական թվականներին: Արտաքին աջակցությամբ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել բարելավելու էներգետիկ համակարգի աշխատանքը: 1995 թ. հայկական ատոմակայանը վերսկսել է իր աշխատանքը, ուստի բարձրացել է մատակարարման հուսալիությունը: Սպառողների վճարումների ցուցանիշը զգալիորեն բարձրացել է և նույնիսկ բոլոր մասնավոր սպառողները ներկայումս վճարում են էլեկտրաէներգիայի դիմաց:

Հայաստանը չունի զգալի տեղական հանածո էներգետիկ վառելիքի բնական պաշարներ, ուստի նա ներմուծում է բենզին, բնական գազ, և մազութ իր կարիքները հոգալու համար: Հայատանը արտադրում է իր գործածաց էլեկտրականության 40%-ը ատոմային ուժի միջոցով իսկ 35%-ը մեծ հիդրոէլեկտրակայաններից: Հայաստանը կարիք ունի զարգացնելու վերականգնող էներգիայի տարբեր կարելիությունները որ կպակսեցնի իր կախումը ներմուծվող վառելիքներից:

Հիդրոէներգետիկ բնագավառը միշտ մեծ տեղ է գրավել Հայաստանի էներգետիկ պաշարների մեջ: Հայաստանում գործում են երկու մեծ հիդրոկայանների կասկադներ՝ Սևան-Հրազդան և Որոտան, որոնց տեղակայված հզորությունը կազմում է համարյա 960 ՄՎտ:

Աղյուսակ 1–ը ներկայացնում է 2010-թին Հայաստանում էլեկտրաէներգիաի արտադրման աղբյուրները ու համապատասխան հզորությունները:

Հայաստանում վերակնգնվող էներգիայի տարբերակների տեխնիկական ներուժը գնահատվում է հետևյալ երեք գլխավոր խմբավորումով.

  • էլեկտրական հոսանք. հիդրո էլեկտրակայանների, հողմակայաններ, երկրաջերմային էներգիա, արևային ֆոտովոլտայիկ կայաններ, և կենսազանգված
  • ջերմություն արտադրող. արևային ջերմություն, կենսազանգված, կենսագազ, և ջերմային պոմպեր
  • տրանսպորտ. կենսաէթանոլ

Փոքր հիդրոէլեկտրակայանների կարելիությունները 

Տարատեսակ տեխնոլոգիաների տեսանկյունից Հայաստանում վերականգնող էներգյաի անմիջական զարգացման առավել ներուժ ունեն փոքր հիդրոէլեկտրակայանները (ՓՀԷԿ) որոնք կարճաժամկետ հեռանկարում գնահատվել են որպես առավել գրավիչ տեխնոլոգիաներ: Մինչև 30 ՄՎտ հզորություն ունեցող կայաները համարվում են ՓՀԷԿ:

Վերջին տաս տարվա ընթացքում ՓՀԷԿ-ի զարգացումը բավականին հաջող ընթացք է ունեցել: Այդ բնագավառը ներկայումս մատակարարում է էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության 5% -ը և հնարավոր է այդ կրկնապատկել: Սակայն գոյություն ունեն խնդիրներ, որոնք խոչընդոտում են այս բնագավառի հետագա զարգացմանը:

1990-ական թվականների սկզբում Հայաստանում գոյություն ունեին 28 ՓՀԷԿ-եր, որոնք գործարկվել էին 1930-ից մինչև 1950-ական թվականները ժամանակահատվածում: Այդ կայաններից գրեթե կեսը տնտեսապես գրավիչ չէին ու ոչ կենսագործելի ինժեներական խնդիրների և ջուրի հոսքի ուղղության փոխվելու հետևանքով: 1990-ական թվականների կեսերին Հայաստանի կառավարությունը որոշեց սեփականաշնորհել կայանները մրցակցային տենդերի միջոցով: Սակայն կայաններից շատերը այնպիսի վատ վիճակում էին, որ դրանց համար հայտեր ընդհանրապես չներկայացվեցին:

2010-թի վերջավորությանը Հայաստանում գործում էին 80-ից ավելի տնտեսապես շահավետ ՓՀԷԿ-եր: Դրանցից մոտավորապես 60-ը զարգացվել և կառուցվել են անցյալ 10 տարվա ընթացքում: Առավելս գոյություն ունեն փոքր չափի (micro) հիդրո կայաններ որոնք բավարարում են մասնավոր սեփականատերերի սեփական էլեկտրաէներգիայի կարիքները: Նկար 1-ը ցույց է տալիս մեկ ՓՀԷԿ իսկ նկար 2-ը մեկ շատ փոքի կայան Հայաստանում:

Աղյուսակը 2-ը ամփոփում է ՓՀԷԿ-երի զարգացման լրացուցիչ ներուժը եկող տասնամյակի համար և հիմնված է Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի (ՀՎԷԷՀ) կողմից պատրաստված տվյալների վրա: Հատկանշական է որ Աղյուսակը 2-ի տվյալները տարեկան արտադրության միջին թվերն են: Հզորության գագաթնակետը տեղի է ունենում գարնանային հորդացման և նվազագույնը` ձմեռային ամիսների ընթացքում:

 

Կանխատեսումների համաձայն ՓՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը կաճի ներկա 5% թափանցման մակարդակից, հաշվարկած 2010 թ-ին Հայաստանում ընդհանուր արտադրությունից, հասնելով 10%-ի` հաջորդ 10 տարիների ընթացքում:

Վերջին ուսումնասիրությանների համաձայն գոյություն ունեն չօգտագործած 115 հնարավոր հիդրոէլեկտրականություն արտադրելու տեղեր: Հավելյալ 45 նախագծեր ստացել են լիցենզաներ, սակայն դեռ չեն կառուցված: Այս վայրերից ոմաք միգուցե չլինել օգտագործել բնահպանական պատճառներով: Ինչպիսին է Թռչկանի ջրվեժը որի համար կառավարության կողմից տրվել էր արտոնություն ՓՀԷԿ կառուցելու համար բայց ժողովուրդի կողմից ցուցաբերած բուռն հակառակության պատճառով, սույն արտոնությունը չեղյալ համարվեց որ այս գաղեցիկ ջրվեժը պահպանվի: Կառավարությոնը որոշել է  Թռչկանի ջրվեժին տալ այնպիսի կարգավիճակ, որը զերծ կպահի նրան արդյոնաբերական նպատակով շահագործելուց:

Նկար 3-ը ցուցադրում է ՓՀԷԿ-երի զարգացման ընթացքը անցած տասնամյակում:  Մեծ աշխուժություն նկատվելի է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2004-թի որոշումից հետո երբ հստակեցվեցին էլեկտրաէներգիայի գնմանսակագները:

Տեխնիկական հարցեր

Վերջին 5 տարիների ընթացքում ՓՀԷԿ-երը, որոնք արտոնագրվել և կառուցվել են, բոլորը հաղթահարել են մի շարք խնդիրներ, որոնցից ընդամենը մի քանիսն են. հողի օգտագործման մրցակցող հայտերի առկայությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցության հետ կապված և գետերի հոսքի օգտագործման սահմանափակումները, կառուցման ծախսերի գնահատականների և իրականության միջև եղած տարբերությունները, նոր հիդրոլոգիական տվյալները, որոնք տարբերվում էին Սովետական շրջանում տարբեր հիդրոլոգիական հետազոտական ինստիտուտների կողմից չափված ժամանակագրային տվյալներից, ինպես նաև հակասությունները այլ ջրօգտագործողների հետ: Այս հարցերի լուծումները էական նշանակություն ունեն ՓՀԷԿ-երի ներուժի հավելյալ իրագործման հարցում: 

Հայաստանում ՓՀԷԿ-երին վերաբերող հիմնական տեխնիկական խնդիրը կապված է ավտոմատիզացիայի պակասի և ժամանակակից կառավարման տեխնոլոգիայի պակասի հետ: Այլ գործոնները ներառում են տեղական ատադրված և Չինաստանից ներկրված սարքավորումների ցածր արդյունավետությունը և անբավարար հուսալիությունը, մետալուրգիական և այլ նյութերի կիրառման խնդիրներ - որոնք արդյունք են հին ոռոգման և հիդրոհամակագերում գործածված խողովակների կիրառմանը, ինչպես նաև թերի ինժեներական նախագծման ու շինարարության ընթացքում որակի պահպանման թերությունները: Թվարկած յուրաքանչյուր խնդրին լուծում տալը թույլ կտա Հայաստանին շարունակել հիդրո-արտադրության հզորությունների ավելացումը նույն արագությամբ ինչ անցած տասնամյակում չնայած այն փաստին, որ լավագույն հիդրոլոգիական վայրերի մեծ մասը արդեն օգտագործված են:

Այժմ գործող կայանների շահագործման արդյունքում Հայաստանի համակարգը պետք է ստանար 300 ԳՎտժ էլեկտրաէներգիա միջին տարվա կտրվածքով, սակայն իրականում կայանները վաճառում են ավելի քիչ էներգիա, ինչը կապված է տեխնիկական պայմանների, հատկապես ավտոմատացված համակարգերի բացակայության և ցածր արդյունավետության հետ:

Ֆինանսավորում

Գետերի վրա հիմնական եղանակով կառուցվող ՓՀԷԿ-երի ծրագրերի համար ֆինանսավորման աղբյուրները այսօր առկա են:  Միակ սահմանափակումը ՓՀԷԿ-երի կառուցման համար այն է, որ խոստումնալից վայրերը գտնվում են ճանապարհներից և էլեկտրական ցանցից հեռու:

Միջազգային ֆինանսական շրջանները նպաստալից քաղաքականություն են վարում Հայաստանում ՓՀԷԿ-երի զարգացման համար: Անցած տասնամյակում Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի (ՀՎԷԷՀ) համաշխարհային բանկի աջակցությամբ և Գերմանական KfW տնտեսական կազմակերպությունը գործունյա մասնակցությունը հնարավոր է դարձրել ՓՀԷԿ-երի արագ զարգացմանը:

Այս համաշխարհային ֆինանսավորման կառուցվածքնները թույլ են տալիս զարգացնել ՓՀԷԿ-երի բնագավառը: Ընդհանուր առմամբ ՓՀԷԿ-երի նախագծերը շատ փոքր են, որպեսզի գրավեն ֆինանսավորում արտաքին առևտրային հաստատություններից և շատ մեծ են ու առանձնահատուկ Հայկական բանկերի համար:

Կարևոր է նոր ՓՀԷԿ-եր կառուցելու նպատակով ներգրավել օտարերկրյա ներդրման միջոցներ: Անցյալ տարիների փորձը վկայում է, որ ամենա հավանական օտարերկրյա ներդրողները համարում են, որ Հայաստանի վերականգնվող էներգիայի նախագծերի համար հաշվարկված ներկայիս հատուցադրույքը չի ապահովում այն անհրաժեշտ հատույցը, որը համարժեք է բոլոր վտանգների նկատմամբ, ուստի նրանք չեն կատարել ներդրումներ: Ամբողջ աշխարհում վերականգնվող էներգիայի կապիտալի և հիդրոէներգիայի համար դրամագլխի մրցույթ է տեղի ունենում, քանի որ շատ երկրներ են ուշադրություն դարձնում ներքին արտադրական կարելիություների զարգացման վրա: Այն երկրները, որոնք ունեն ամենաբարենպաստ ներդրումային պայմաններ, ամենաշատ դրամագլուխը կգրավեն: 

ՓՀԷԿ-երի համար այսօր գոյություն ունեցող սակագները ցածր են միջազգային և շրջանային չափանիշներով այնպես, որ ներդրման վերադարձը միայն հնարավոր է տեղական և Չինաստանից ներկրված անորակ ու արժան տուրբինների, դուրս գրված խողովակաշարերի, անորակ շինարարական նյութերի կիրառմամբ, ինչպես նաև ավտոմատիզացված կառավարման համակարգերի բացակայությամբ: Այսուհանդերձ, կառավարության կողմից ցածր սակագների պահպանումը չի խրախուսի ներդրումները այս խոստումանլից վերականգնվող էներգիայի տեխնոլոգյաում: Նաև հաշվի առնելով այն փաստը, որ մնացած հիդրոլոգիական վայրերը, լինելով ոչ լավագույն, կպահանջեն առավել ունակ և հուսալի տուրբիններ  ու ավտոմատիզացված կառավարման համակարգեր տնտեսապես կենսունակ օգտակար գործողության գործակիցների, այսինքն  ավելացված տարեկան էներգիայի արտադրությանը հասնելու համար, քանի որ այս ամենը կպահանջի ավելի շատ ներդրումներ համեմատ այն ներդրումների, որ նախկինում կատարվել է այս վերականգնվող էներգիայի ոլորտում:

Խմելու ջուր

Կատարվել են նաև գնահատումներ կառուցելու ՓՀԷԿ-երի որոնք պետք է տեղակայվեն գոյություն ունեցող ջրամատակարարման համակարգերի` խմելու ջրի խողովակների վրա: Ջրի մատակարարումը կատարվում է բարձր ճնշման տակ լեռնային տարածքներից և հաճախ կայանները ունենում են ճնշումը նվազեցնող փականներ, որոնց փոխարեն կարելի է տեղադրել արտադրող սարքավորուներ էլեկտրաէներգիա արտադրելու համար: Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն ջրամատակարարման խողովակների և համակարգերի վրա կառուցվող

հզորությունների կարելիությունը կազմում է 7.5 ՄՎտ բայց դրանից միայն 4 ՄՎտ հզորությունը հնարավոր է իրականացնել:

Եզրափակում

Բոլոր տնտեսապես հնարավոր վերականգնվող էներգետիկ հնարավորությունների զարգացումը կստեղծի կայուն էներգետիկ միջոց, որը կլինի ազգային անվտանգության քաղաքականության մի կարևոր մասը: 2010թ-ին վերականգնվող էներգիա աղբյուրների հիման վրա Հայաստանում արտադրվել է մոտ 310 ԳՎտժ էներգիա, 2015թ.-ին այս ցուցանիշը կարող է կազմել մոտ 740 ԳՎտժ և 2020թ.-ին հասնել մինչև 1500 ԳՎտժ մակարդակի: ՓՀԷԿ-երի աճը կարևոր դեր է ունենալու հասնել ցանկացած արտադրման մակարդակներին: Կարևոր է շեշտել, որ այսպիսի զարգացումը մեծապես պայմանավորված է նախ և առաջ քաղաքական բնույթի որոշումներով և միջոցառումներով և հետո միայն տեխնիկական բնույթի լուծումներով:

Ծանոթագրություն

ՓՈՔՐ Հիդրոէներգետիկ Բնագավառի Հիմնախնդիրները, Կարգավիճակը, Զարգացման Խոչընդոտները և Ապագա Զարգացումը Հայաստանի Հանրապետության Էներգետիկ Ոլորտում Անվտանգության Ամրապդման և Ռեգիոնալ Ինտեգրման Ծրագիր, Հուլիս 2010 թ. ֆինանսավորվել է ԱՄՆ ՄԶԳ, պատրաստել է Փի Էյ Գավրնմենթ Սերվիսիզ Ինկ. 

ՎԷ ուղեցուցային ծրագրի պատրաստումը Հայաստանի Հանրապետությունում, Առաջադրանք  2 Հաշվետվություն, ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՓԵՏՐՎԱՐ 2011,

Ներկայացվել է՝ Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամ (ՀՎԷԷՀ), պատրաստել է Դենիշ Էներջի Մենեջմենթ A/S.

Հայաստանի Հանրապետությունում Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագիր, Առաջադրանք 4 Հաշվետվություն, Մայիս 2011, Ներկայացվել է՝ Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամ (ՀՎԷԷՀ), պատրաստել է Դենիշ Էներջի Մենեջմենթ A/S.           

Մեկնաբանություններ (1)

Արմեն
ԿԱՏԱՐՅԱԼ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Արեգ Ղարաբէգեան, Արտակ Համբարյան, Գնել Թուրեան փորձեք չմտնել մի բնագավառ, որից բացարձակ անտեղյակ եք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter